
«Իսրայելի շահերն ԱՄՆ-ի համար ավելի կարևոր են, քան Հայաստանին տրված խոստումները». Հայկ Խալաթյան
«Վերելք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը չի հավատում, թե վաշինգտոնյան գործընթացները կբերեն խաղաղության:
«Եթե Հայաստանը Սահմանադրությունն էլ փոխի, վստահ եմ, որ Ալիևը նոր նախապայմաններ է առաջ բերելու: Ցավոք սրտի, մենք տեսանք, որ Թրամփը փորձում էր հերթական հաջողության քեյսն ունենալ և որոշ չափով լծակներ, որոնցով կարողանա ազդել Իրանի վրա և թուլացնել ՌԴ-ին:
Պետք չէ մոռանալ նաև Իսրայելի դերը, իսկ Իսրայելի համար դա շատ կարևոր է, և այդ պատճառով իսրայելական լոբբին ԱՄՆ-ում շատ ակտիվ աջակցում է Ադրբեջանի ջանքերին: Դա պետք է հիշել, որովհետև եթե մենք հույսը դնենք նրա վրա, թե ԱՄՆ-ը որևէ կերպ կգործի Ադրբեջանի դեմ, եթե Ադրբեջանը խախտի պայմանավորվածությունները և այլն, բայց ինչպես փորձագետներից մեկն էր ասել՝ Ալիևը կարող է հեռախոսը վերցնել և զանգել Նեթանյահուին:
Ցավոք, կարծում եմ, որ այդ պարագայում Իսրայելի շահերն ավելի կարևոր կլինեն ԱՄՆ-ի համար, քան Հայաստանին տրված խոստումները: Դրա համար չեմ սպասում խաղաղության»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում