Բաժիններ՝

Ժամը 20:00-ին «Սասնա ծռեր» խմբի անդամները վայր կդնեն զենքերը. Վարուժան Ավետիսյան (լրացվում է)

«Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը քիչ առաջ 1in.am-ի հետ զրույցում ասել է, որ ժամը 20:00-ին վայր են դնելու զենքը և դուրս են գալու Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքից:

Ժամը 19:50-ին Խորենացի փողոցից դեպի ՊՊԾ շենքի տարածք 2 ավտոբուսներ, այնուհետև՝ շտապ օգնության մեքենա մուտք գործեց:

«Առաջին լրատվականի» հետ զրույցում Վարուժան Ավետիսյանը նշել է, որ վերջին օերին ծանր վիրավորումները հասցրել են այն վիճակին, որ «Սասնա ծռեր» խումբը մոտ 30 հոգուց դարձել է 20 հոգի և այսօր ոստիկանական ուժերը և հատուկ ստորաբաժանումները խուժել են ՊՊԾ գնդի տարածք, իսկ իրենք կա´մ պետք է հանձնվեին որպես ռազմագերի, կա´մ պետք է արյուն հեղվեր:

Առաջիկա ժամերին հանձնվելու գործողությունը կտևի մոտ 2 ժամ: Վ.Ավետիսյանը նաև նշել է, որ իրենց հաջողվել է ժողովրդին թմբիրից հանել, թեև զանգվածները մեծ չեն, փոփոխությունները երկրում կհետաձգվեն, մինչև ժողովուրդը կկարողանա ինքնակազմակերպմամբ այս իրավիճակից դուրս բերել երկիրը:

Վ.Ավետիսյանը փաստել է, որ ռազմագերու կարգավիճակում կշարունակեն հրահանգներ իջեցնել ակտիվ ժողովրդին և իրենց անզատությամբ կփորձեն մասնակցել վերազատմանն ու կկարողանան հույսն արագ իրղություն դարձնել:

Ժամը 20:10. Ինչպես արդեն տեղեկացրել էինք  ՝ զինված խմբի անդամները պահանջել են, որպեսզի զենքերը վայր դնելու և իշխանություններին հանձնվելու գործողությունների ընթացքում ներկա լինեն «Ազատություն  ռադիոկայանի» և «Առաջին լրատվական» կայքի թղթակիցները: ՀՀ ոստիկանության լրատվության և  հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը այս խահին Խորենացի փողոցում կազմակերպում է նշյալ ԶԼՄ-ների թղթակիցների մուտքը ՊՊԾ տարածք: Ըստ 168.am-ի թղթակցի՝ «Ազատություն» ռադիոկայանի  և «Առաջին լրատվական» օպերատորները  հրաժարվել  են մուտք գործել:

ppc744

ppc555

ppc78sdfdf

ppc78

ppc5

ppc2

ppc

13866507_1185591158163971_486797832_n

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս