
Նաիրի Սարգսյանը պատվոգրեր է հանձնել «Հայաստանը ես եմ» նախաձեռնության՝ քաղաքացիների աջակցման կենտրոնների ղեկավարներին

Այսօր «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը պատվոգրեր հանձնեց նախաձեռնության՝ քաղաքացիների աջակցման կենտրոնների ղեկավարներին։
«Դեմ եմ հայտարարագրմանը» ակցիայի շրջանակներում նրանք ջանք և եռանդ չեն խնայել, օր ու գիշեր պատասխանել են թեժ գծի միջոցով մեզ դիմող հազարավոր քաղաքացիների հարցերին, տրամադրել տեղեկատվություն ու աջակցություն, լսել և արձանագրել նրանց ահազանգերը։
«Հայաստանը ես եմ» նախաձեռնությունը շարունակում է «Դեմ եմ հայտարարագրմանը» ակցիան, որի վերջնանպատակն է՝ այս անհեթեթ և քաղաքացիների գրպանին ուղղված օրենքի լիարժեք չեղարկումը։
Լրացուցիչ հարցերի, ԱՆՎՃԱՐ խորհրդատվության համար կարող եք զանգահարել «Հայաստանը ես եմ» նախաձեռնության խորհրդատվական հեռախոսահամարներով՝
📌Համապետական և Երևան
☎️011 65 96 96
☎️043 09 00 07
☎️043 00 30 60
☎️098 11 83 21
📌Գյումրի
☎️098 08 85 58