Բաժիններ՝

Կինը վիճակախաղում շահել է 9,9 միլիոն դոլար և այն կիսել է գործընկերների հետ

ԱՄՆ Ինդիանա նահանգի մի բնակչուհի վիճակախաղում շահել է 9.9 միլիոն դոլար և որոշել է գումարը կիսել իր նախկին գործընկերների հետ։ Այս մասին գրում է People-ը։

Հաղթողը պատմել է, որ սկսել է պարբերաբար վիճակախաղի տոմսեր գնել, երբ աշխատում էր գործարանում։ Այդ ժամանակ նա ընկերացել է չորս այլ աշխատողների հետ։ Նրանք սկսել են միասին վիճակախաղի տոմսեր գնել և շարունակել են դա անել անգամ աշխատանքից ազատվելուց հետո։

Օգոստոսի 16-ին կինը գնել է ևս մեկ վիճակախաղի տոմս։

Պարզվել է, որ այն բախտավոր է եղել։ 11 տարվա անհաջողությունից հետո նրան և իր նախկին գործընկերներին վերջապես հաջողվել է խոշոր շահում ունենալ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս