Բաժիններ՝

ՀՀ ոստիկանության արձագանքը՝ սպանված ոստիկանի հորաքրոջ որդու գրառմանը

Ֆեյսբուքյան օգտատեր Դավիթ Կադաևչյանը, ներկայանալովց որպես սպանվա ոստիկան Յուրի Տեփանոսյանի հորաքրոջ տղա, այսպիսի գրառում էր կատարել. «Սպանված ոստիկանը քեռուս տղան է: Էս դեպքերը սկսելու առաջին օրվանից արձակուրդ դասավորեց, որ չմասնակցի… Հետ կանչեցին արձակուրդից: Պիտի իջեցնեին մարդկանց առաջ կենդանի պատի մաս կազմեր, չհնազանդվեց:

Դասավորեց ինչքան հնարավոր ա հեռու լինի էպիկենտրոնից: Ասում էր, եթե հրամայեն էլ գնա ցույցի դիմաց կանգնի, դուրս կգա աշխատանքից: Շատ երկար չգրեմ էլ…Չսկսեմ իրա մահով ուրախացողներին հայհոյել, որովհետև դա ախպորս հետ չի բերի»:

Այս առիթով պարզաբանում է տարածել ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

Նա մասնավորապես հայտարարել է. «Համացանցում որոշ մանկամիտներ տեղեկություն են տարածել, թե երեկ սպանված զինծառայողի քեռու տղան ասել է, որ նա չէր ուզում ծառայել: Յուրի Տեփանոսյանն իրականում քեռի ունի, բայց նրա քեռին որդի չունի: Լրատվամիջոցներին, սոցցանցի իրական օգտատերերին կոչ եմ անում անհեթեթ տեղեկություններ չտարածել»:

Aharonyan

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս