Վրաստանից արտաքսվել է 100 օտարերկրյա քաղաքացի, այդ թվում՝ Հայաստանի

Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ Միգրացիայի դեպարտամենտը վերջին մեկ ամսվա ընթացքում Վրաստանից արտաքսել է 100 օտարերկրյա քաղաքացու։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

«Օգոստոսին իրականացված համալիր միջոցառումների արդյունքում երկրից արտաքսվել են Իրաքի, Եգիպտոսի, Թուրքիայի, Թուրքմենստանի, Հնդկաստանի, Հորդանանի, Իրանի, Սիրիայի, Պակիստանի, Ռուսաստանի, Քենիայի, Լիբանանի, Ադրբեջանի, Բուլղարիայի, Բանգլադեշի, Բելառուսի, Լիտվայի, Նիգերիայի, Հայաստանի, Չինաստանի և Ղրղզստանի 100 քաղաքացիներ։

Գործող օրենսդրության համաձայն՝ նրանց արգելվել է մուտք գործել երկիր»,- հաղորդել է Ներքին գործերի նախարարությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930