Բաժիններ՝

Բրիտանիայի իշխանությունները ցանկանում են փախստականներին հյուրանոցներից տեղափոխել պահեստներ

Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Իվետ Քուփերը հայտարարել է, որ իշխանությունները քննարկում են հյուրանոցներում տեղավորված փախստականներին արդյունաբերական և պահեստային շենքեր տեղափոխելու հարցը։

«Առաջին հերթին պետք է կրճատել ապաստան տրամադրող համակարգի մասշտաբները, որպեսզի համակարգում ավելի քիչ մարդիկ լինեն։ Համակարգը անվերահսկելիորեն ընդլայնվում է։ Մենք նաև պետք է փնտրենք փախստականների համար այլ հարմար տարածքներ, այդ թվում՝ ռազմական և արդյունաբերական վայրեր»,- LBC ռադիոյին ասել է Քուփերը։

Հարցին, թե արդյոք նա նկատի ունի պահեստային տարածքները, նախարարը պատասխանել է, որ դա քննարկվող տարբերակներից մեկն է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս