Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները նոր փուլ են բացում մեր Երրորդ Հանրապետության պատմության մեջ, որտեղ ձեր դերակատարումն ամենավճռորոշն է լինելու: Դուք ձեր օրինապահ, պատասխանատու քաղաքացու դիրքորոշմամբ ձեր աշակերտներին տալու եք սկզբունքային, օրինականության ջատագով լինելու օրինակ:
Արցախի օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը նամակ է ուղարկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին` հուլիսի 29-ին հարձակման ենթարկված լրագրող, Արցախի Հանրապետության քաղաքացի Մարութ Վանյանի հարցով: Այս մասին տեղեկացնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից:
«Այս ամենն ի սկզբանե եղելէ բեմադրություն, բայց «Սասնա ծռերի» տղաները տեղյակ չեն եղել դրա մասին: Դրա մասին տեղյակ չեն եղել բարձրաստիճան ոստիկաններ, պաշտոնյաներ: Այդ ամբողջ ընթացքում մենք չտեսանք ոստիկանապետին, գլխավոր դատախազին, երկրի նախագահին, վարչապետին, ԱԺ կազմին: Բժիշկներին պատանդ պահելը ևս ինչ-որ քարոզչություն էր, որովհետև նրանք նշում են, որ դուրս են եկել այն ժամանակ, երբ տղաները քնած էին»:
Երևանում այսօր վերջին հրաժեշտն են տվել հուլիսի 30-ին սպանված ոստիկանության զորքերի զինծառայող Յուրի Տեփանոսյանին։ 30-ամյա ենթասպային հրաժեշտ տալու են եկել ինչպես ոստիկաններ, այնպես էլ քաղաքացիներ։
Հանրապետության տարածքում` Օգոստոսի 2-6-ը հյուսիսային շրջաններում` օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ արագությամբ: Քամին՝ հյուսիս-արևելյան` 2-7 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը օգոստոսի 3-4-ը կբարձրանա 2-3 աստիճանով: Երևանում՝ Օգոստոսի 2-6-ը` երեկոյան ժամերին, սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի փոքր հավանականություն: Երեկոյան ժամերին […]
ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը 2016 թվականի օգոստոսի 1-ին իր ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն է տարածել, թե 01.08.2016թ. «Սասնա ծռեր» խմբի անդամներին տեսակցելու նպատակով այցելել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ, սակայն ՔԿՀ մուտք գործելու` ԱԺ պատգամավորի իր իրավունքը խոչընդոտվել է ՔԿՎ ղեկավարության կողմից:
Սույն թվականի օգոստոսի 1-ին Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունը գրավոր միջնորդություն է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ նշված քրեական գործը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190 հոդվածով նախատեսված քննչական ենթակայության կանոններին համապատասխան, նախաքննության մեկ այլ մարմնին հանձնելու վերաբերյալ:
Տիգրան Խզմալեանը երեկ ասպարէզ իջաւ, երբ լսեց «Սասնայ ծռեր»-ի արտայայտած եւ վաղուց նաեւ իր շուրթերից հնչած եւ լայնօրէն մատուցուած պատկերացումներին համահունչ «Հայաստանի ապագաղութացման համար» պայքարելու ուղերձի մասին։
«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի ընտանիքին աջակցելու նպատակով հուլիսի 31-ից Gofundme.com կայքում դրամահավաք է սկսվել:
Նա ասաց, որ Արայիկ Խանդոյանի տրամադրությունը բարձր է եղել, ու ըստ նրա՝ «Սասնա ծռերի» մյուս անդամները ևս ընկճված չեն եղել. «Երբ հարցրի՝ ի՞նչ կցանկանա փոխանցել իր բարեկամներին, մտերիմներին, Արայիկ Խանդոյանը պատասխանեց. «Խնդրում եմ՝ փոխանցիր, որ ես շատ եմ սիրում Հայաստանն ու հայ ժողովրդին»»:
«Սասնա ծռերի» բարձրացրած զինված խռովության ալիքը խելամտորեն ընդհատվեց իրենց կողմից, իշխանություններն ընդառաջ ոչ մի քայլ չարեցին, ընդհակառակը՝ ցույց տվեցին, թե որքան խորն է հասարակության ու իրենց միջև եղած անդունդը:
«Սասնա ծռեր» խմբի անդամներ Պավել Մանուկյանի և նրա որդու՝ Արամ Մանուկյանի շահերը ներկայացնող փաստաբան Ինեսա Պետրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ իրեն դիմել են նաև այս պահին «Էրեբունի» բ/կ-ում գտնվող Արմեն Լամբարյանի հարազատները:
Ի պատասխան լրատվական կայքերից մեկում 30.07.2016թ. տեղադրված ««Միայնակ Գայլի» ընտանիքին զրկել են թոշակից և նպաստից» վերտառությամբ հոդվածի՝ հայտնում ենք, որ Ռիմա Խանդոյանը օրենքով սահմանված կարգով ստացել է 2016թ.-ի հուլիս ամսվա տարքիային աշխատանքային կենսաթոշակը և զոհվածի ընտանիքի անդամին նշանակվող պարգևավճար:
Այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հանձնարարությամբ՝ Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելություններ են իրականացնում Ոստիկանության Ձերբակալվածների պահման վայրեր՝ Վարուժան Ավետիսյանին, Արայիկ Խանդոյանին, Արթուր Սողոմոնյանին, Գառնիկ Հովակիմյանին և ձերբակալված այլ անձանց տեսակցելու և նրանց պահման պայմաններին ծանոթանալու, ինչպես նաև իրավունքների ապահովման վիճակը ուսումնասիրելու նպատակով:
Պահպանողական կուսակցությունը խստորեն դատապարտում է ԱԱԾ հայտարարության մեջ «հակաահաբեկչական օպերացիա» մեծադղորդ արտահայտության կիրառումը: Հայաստանում չկա և չի կարող լինել ահաբեկչություն, եթե դրսից հրահրված չէ: Այդպիսի եզրաբանությամբ հայտարարությունը հղի է միջազգային հողի վրա Հայաստանի պետության համար ամենաանպաստ դիրք ապահովելով:
«Ալյանս» կոսւակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը` ցույցերին մասնակցելու, ԱԱԾ տնօրենի հետ բարեկամական կապի, բռնություն գործած ոստիկաններին պատժելու և հետագա գործողությունների մասին:
Ռուսական Առաջին ալիքն անդրադարձել է Երևանի Ոստիկանության ՊՊԾ գնդում երեկ ծավալված իրադրաձություններին:
«Ինչքան էլ Վլադիմիր Գասպարյանն ասի՝ Ոստիկանությունը փոխվել է, բարեփոխումներ են եղել, դա, մեղմ ասած, իրականությանը չի համապատասխանում, իրականում դա ցինիկ խաբեություն է»:
Ուղարկված նյութերը վերաբերում են թե՛ ոստիկանության ծառայողների, թե՛ քաղաքացիական հագուստով, քաղաքացիների պնդմամբ, ոստիկանների գործողություններին:
Հուլիսի 29-ին Խորենացի փողոցում և Սարի թաղում տեղի ունեցած միջադեպի հետևանքով Երևանի բժշկական կազմակերպություններ դիմածներից դուրս է գրվել ևս 5 տուժած։ Այս պահի դրությամբ հիվանդանոցային բուժումը շարունակում է 17 անձ, որից 3-ը` ոստիկան, 2-ը` լրագրող։
168.am-ին Ճառագայթաբանության և այրվածքաբանության գիտահետազոտական կենտրոնից հայտնեցին, որ նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Իշխանություններին հանձնվելուց մեկ օր առաջ վիրավորվել և հիվանդանոց էր տեղափոխվել խմբի 9 անդամ, իսկ 2-ը ինքնակամ դուրս էին եկել գնդի տարածքից և հանձնվել իշխանություններին: Գնդի գրավման առաջին օրերից Երևանում շարունակվում էին զինված խմբի կողմնակիցների տարերային միտինգները, որոնք արդարացնում էին նրանց գործողությունները:
Օգոստոսի 1-ին, ժամը 12.14-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Տերյան փողոցի տներից մեկի բնակիչը ինքնասպան է եղել. անհրաժեշտ է օգնություն:
Օգոստոսի 1-ին, ժամը 11.26-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դեմիրճյան փողոցի թիվ 33 հասցեում գտնվող ավտոլվացման կետից ծուխ է նկատվում:
Օգոստոսի 1-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Արմեն Երիցյանը:
Հունիսի 10-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել Լենինգրադյան փողոցում 1988 թ. ծնված Գարիկ Բ.-ի վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմքենայով 1974 թ. ծնված Արտյոմ Մելքոնյանին վրաերթի ենթարկելու մասին:
Հորդորում եմ գործող իշխանություններին րոպե առաջ ազատ արձակել Եղիշե Պետրոսյանին, Անդրիաս Ղուկասյանին և, առհասարակ, բոլոր նրանց, ովքեր հանրային ընդվզման այս ծանր երկու շաբաթների ընթացքում արեցին իրենցից կախվածը՝ կործանարար արյունահեղությունը կանխելու համար:
Ֆոտոլրագրողի տեղեկությունբերով՝ նա աշխատում էր հարկային տեսչությունում՝ որպես իրավաբան, իսկ նախկինում աշխատել էր Հայկական զարգացման բանկի Վանաձորի կառավարիչ:
Միջազգային մամուլը, որն այս օրերին ուշադիր հետևում էր Երևանում «Սասնա ծռեր» խմբի կողմից Ոստիկանության ՊՊԾ շենքի գրավմանն ու դրա հետևանքով ստեղծված իրավիճակին, արձագանքել է զինյալ խմբի անդամների` զենքը վայր դնելու և իշխանություններին հանձնվելու որոշմանը` շարունակելով տեսանյութեր, լուսանկարներ և հոդվածներ հրապարակել Երևանում երեկ կատարված իրադարձություններից: