Վաղը՝ հոկտեմբերի 2-ին, ժամը 11:30-ին Երևանի Սուրբ Աննա եկեղեցում հոգեհանգստյան պաշտոն է կատարվելու սեպտեմբերի 30-ին Հալեպում հրթիռակոծությունից զոհված Արման և Միրեյ Հինդոյանների համար:
Խորապես մտահոգված ենք վերջին օրերին Սիրիայում ռազմական իրավիճակի սրման կապակցությամբ:
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նախօրեին՝ ուշ երեկոյան, ծպտված այցելել է ՀՀ պաշտպանության նախարարություն եւ հանդիպել ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանի հետ:
Ընդհատված կենսագրություններ: Նրանք ընդառաջ գնացին մահվանն ու անմահացան:
Հոկտեմբերի 1-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել մարտական գործողությունների մասնակիցների և երկրապահ կամավորականների կարգավիճակի հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը:
Տնային պայմաններում խնամքը, նրա խոսքով՝ նախատեսված է տուն ունեցող ծերերի համար. «Ծառայությունները մատուցվում են իրենց իսկ տանը։ Այսօր Հայաստանում ընդամենը 1230 մարդ է ապրում շուրջօրյա խնամքի հաստատություններում, ինչն այդքան էլ շատ չէ։ Տնային պայմաններում սպասարկվում է ավելի քան 4000 տարեց, իսկ ցերեկային կենտրոններում՝ շուրջ 2000»։
Օգոստոսի 9-ին ՀՀ պետական սահմանը հատելու դեպքով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արարատի և Վայոց Ձորի մազրի ընդհանուր իրավասության դատարան։
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքը:
Մեր օրերում շատ բան տեսած, պատերազմի թոհուբոհով անցած, զրկանքներ կրած, բայց միևնույն ժամանակ ապագայի հույսը վառ պահած ավագ սերնդին ոչնչով զարմացնել հնարավոր չէ: Բարեկեցիկ ծերություն և հոգատար վերաբերմունք, ահա այն բանաձևը, որն անհրաժեշտ է վաստակած հանգիստը հնարավորինս արժանավայել դարձնելու համար:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մարզպետների հետ կապված կադրային փոփոխությունները կսկսվեն եկող շաբաթվա սկզբից: Ենթադրվում է, որ արդեն գալիք հինգշաբթի կայանալիք կառավարության նիստում մարզպետների պաշտոնանկություններ եւ նշանակումներ տեղի կունենան:
Հրթիռներ ինկած են Դամասկոսի կեդրոնական համարուող շրջաններու վրայ: Այս մասին «Արեւելք» տեղեկութիւն ստացաւ Դամասկոսի իր աղբիւրէն:
Սեպտեմբերի 30-ին, ժամը 23.29-ին տեղեկություն է ստացվել, որ Դիլիջան-Սևան ավտոճանապարհին՝ «Կարասար» հյուրանոց-ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Հայ հանրությունն անհամբեր սպասում է. թե Սերժ Սարգսյանն ի վերջո ում է նշանակելու պաշտպանության և արտաքին գործերի նախարարներ։ Նա արդեն՝ երկու փուլով նշանակել կամ վերանշանակել է ՀՀ տասնութ նախարարներից տասնվեցին։
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Պաշտպանության նախարարությունը շարունակում է մնալ ամենաթանկ ավիատոմսեր ձեռք բերող գերատեսչությունը: Օրինակ, ՊՆ-ն սեպտեմբերի 11-16-ը Երեւան-Վիլնյուս-Երեւան չվերթի համար ձեռք է բերել 4 ավիատոմս, հատը՝ 517 հազար դրամով:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով` իշխանության կուլիսներում վստահ են, որ մարզպետներից առաջին հեռացողը կլինեն Արմավիրի, Արարատի, Լոռու եւ Կոտայքի մարզպետները:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին երկու օրերին քաղաքական դաշտում քննարկվող հիմնական թեման այն է, թե ինչու Սերժ Սարգսյանն, ի վերջո, արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարներին չի նշանակում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին համառ լուրեր են շրջանառվում այն մաիսն, որ ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Արմեն Հակոբյանն առաջիկայում պաշտոնանկ է արվելու:
Վարորդի սթափության վիճակի զննություն կատարվում է այն դեպքում, երբ օրենքը նախատեսում է քրեական կամ վարչական պատասխանատվություն ալկոհոլ, թմրամիջոցներ և (կամ) հոգեմետ (հոգեներգործուն) նյութ գործածելու և այդ վիճակում տրանսպորտային միջոց վարելու համար` իրավասու պետական մարմինների որոշումների կամ ուղեգրերի և կազմակերպությունների կամ քաղաքացիների դիմումի համաձայն:
Սեպտեմբերի 30-ին, ժամը 20.47-ին ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Աշոտավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Տաքսու ուղեվարձը չվճարելու հետևանքները:
Սեպտեմբերի 30-ին, ժամը 17.06-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում՝ կերամիկայի պահեստների մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի և տեսախցիկների տեղադրման աշխատանքները:
Արդեն տևական ժամանակ է, ինչ Ալ. Ցվերիանովի գտնվելու վայրի վերաբերյալ որևէ տեղեկություն հայտնի չէ, ինչն անհնար է դարձնում նրա իրավունքների հետագա պաշտպանությունը: Կազմակերպության ահազանգին ի պատասխան՝ Ոստիկանությունը ևս քայլեր չի ձեռնարկել նրան հայտնաբերելու ուղղությամբ՝ հայտնելով միայն, որ Ալ. Ցվերիանովը ՀՀ տարածքում հաշվառում չունի, նա բացակայում է նաև Վրաստանում հաշվառված իր մշտական բնակության վայրից:
Իրանի Ինտերպոլի կողմից միջազգային հետախուզման մեջ գտնվողը հայտնաբերվեց Երևանում:
Արդյո՞ք շարժման մեջ գտնվող ճանապարհային ոստիկանության մեքենայից հնարավոր է արձանագրել հանդիպակաց կամ համընթաց ընթացող մեքենայի ճշգրիտ արագությանը:
Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության տեսանյությում:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է զինված խմբի կողմից 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի վարչական շենքերն ու հարակից տարածքը զավթելու և պահելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ և 235-րդ հոդվածներով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
«Սասնա ծռերին» օժանդակելու մեջ մեղադրվող Վարդգես Գևորգյանը Պավել Մանուկյանի հորդորով այսօր դուրս է եկել հացադուլից։ 44 օր շարունակ նա հացադուլ էր հայտարարել։ Այժմ Վարդգես Գևորգյանը Նուբարաշեն ՔՀԿ-ից տեղափոխվել է դատապարտյալների հիվանդանոց։
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Արմավիրի մարզի Նորակերտ գյուղի 2 բնակչի ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ: Ձեռնարկված քննչական-օպերատիվ միջոցառումների արդյունքում առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզվել է և ձերբակալվել:
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավորը հայտնել է պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ տվյալներ: