Հայաստան ժամանող օտարերկրյա քաղաքացիներին 2016 թվականի հունվար-սեպտեմբերին ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշիվներով (Tax free) վերադարձվել է շուրջ 255 միլիոն դրամ, ինչը մոտ 50 մլն դրամով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: «Tax free» համակարգի ներդրումից՝ 2014 թվականից, մինչ օրս վերադարձված գումարը գերազանցել է 1 մլրդ դրամը: Արտոնությունից օգտվել է շուրջ 7000 օտարերկրացի:
Որքան էլ տարօրինակ թվա, սակայն այսօր կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախնական արդյունքներից ինձ ամենաշատը տպավորեց հետևյալը. Գյումրիում ու Վանաձորում Հայ ազգային կոնգրեսը գրավում է ՎԵՐՋԻՆ տեղը, ՎԵՐՋԻՆ՝ իրենից առաջ թողնելով անգամ բնությանն ու մարդկությանն անհայտ կուսակցությունների:
ՀՀ ՊՆ թիվ N զորամասի 1-ին տանկային աշտարակների գումարտակի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատարի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան։
Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։
Երբ պետավտոտեսուչը կանգնեցնում է ավտոմեքենան՝ արդյոք վարորդը պարտավո՞ր է իջնել և մոտենալ մեքենայի մեջ նստած ավտոտեսուչին:
Հայաստանի 34/48 ընտրատեղամասում քաղաքացին եկել էր ընտրության, և քվեաթերթիկի վրա գրել. «Հեչ մեկիդ չեմ ընտրե, լկտինե՛ր»:
Մենք հաճախ չենք մտածում այն մասին, որ երեխային ասված յուրաքանչյուր արտահայտություն, բառ կարող է նրա հոգում հետք թողնել ողջ կյանքում, ձևավորել նրա բնավորությունը և վերաբերմունքն աշխարհին։
Ամփոփ տեղեկատվություն՝ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ոստիկանությունում ստացված ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների և տեղեկություների քննարկման արդյունքների մասին (2.10.2016 թ., ժամը 20-ի դրությամբ):
Այսօր` հոկտեմբերի 2-ին, հանրապետության 6 մարզերի 377 համայնքներում` այդ թվում նաև Գյումրիում և Վանաձորում, կայացել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:
Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության տեսանյությում:
ԳԱԼԱ կուսակցության վարչության անդամ Քրիստինե Մկրտչյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ վաղ առավոտից տարբեր տեսակի ահազանգեր են ստացել․82 ընտրատեղամասերում էլ ունեն վստահված անձիք, ներկայացուցիչներ, իսկ թեժ տեղամասերում ուղարկել են լրագրողներ, ակտիվ աշխատում են դիտորդների հետ։
Վանաձորում «Հայկական վերածնունդ» կուսակցությունն ու «Իրավունք Եվրոպա միավորում» հկ-ն ահազանգեր են ստացել ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ:
Մալաթիա թաղամասում կատարված կողոպուտները բացահայտվեցին:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր և Լոռու մարզային խորհրդի անդամ Քրիստ Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել:
Անասնագողությունը կարճ ժամանակում բացահայտվեց:
Թիվ 34/9 ընտրատեղամասում քաղաքացին ընտրատեղմասում պարզել է, որ իր փոխարեն արդեն քվեարկած է:
Հայաստանի 6 մարզերի 375 համայնքներում ընթացող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը ժամը 17:00-ի դրությամբ 308 հազար 286 է կամ 41.42%:
Հաագայում գործող «Աբովյան մշակութային կենտրոն»ում Հայաստանի զարգացումների շուրջ դասախոսությամբ հանդես կգա Հոլանդիայի խորհրդարանի սոցիալիստական կուսակցության (SP) խմբակցության պատգամավոր Հարի վան Բոմելը։
Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր, Տավուշի մարզային վարչությունների, Նոյեմբերյանի բաժնի և Բագրատաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հոկտեմբերի 1-ին, ժամը 13.50-ին, հայտնաբերվել է 1985 թ. ծնված Ռոմանոս Մ.-ն, որը հուլիսի 20-ից ոստիկանության Վարդենիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 178 հոդվածի 2-րդ մասի, 2-րդ կետի մեղադրանքով (Խարդախությունը, որը կատարվել է խոշոր չափերով):
Գյումրիում տեղակայված թիվ 34/54 ընտրատեղամասում մոտ մեկ ժամ առաջ մահացել է դիտորդներից մեկը:
Հոկտեմբերի 1-ին, ժամը 13.40-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ Հ. Էմինի փողոցում գտնվող Հայ-ռուսական սլավոնական համալսարանի մոտ մի տղամարդ դանակ է պահել մի աղջկա պարանոցին և պահանջել իրեն չմոտենալ:
Հոկտեմբերի 2-ին, ժամը 12.57-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայում՝ թունելի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ամփոփ տեղեկատվություն՝ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ոստիկանությունում ստացված ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների և տեղեկություների քննարկման արդյունքների մասին (2.10.2016 թ., ժամը 16.30-ի դրությամբ):
Հայաստանում այսօր տեղի ունեցող քվեարկության գործընթացի հետ կապված ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից արձանագրվել են առերևույթ խախտումների մասին վկայող հաղորդումներ և հրապարակումներ, մասնավորապես՝ Սևանի 23/01, Գառնիի 27/1, Գյումրու 35/1, Աշոցքի 33/01, Վանաձորի 30/39 ընտրատեղամասում և այլն:
Հոկտեմբերի 2-ին, ժամը 12.49-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Պարույր Սևակի փողոցի թիվ 9 հասցեում վերելակի ճաղավանդակի և պատի արանքում դի կա, որը դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հոկտեմբերի 1-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության ծառայողները գողություն կատարելու կասկածանքով Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 6 հասցեի մոտից Մալաթիայի բաժին բերման են ենթարկել 1961 թ. ծնված Սեյրան Ս.-ին:
Հոկտեմբերի 2-ին, ժամը 15.43-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Րաֆֆու փողոցի թիվ 55 շենքի 9-րդ հարկից քաղաքացին կախվել է և փորձում է ցած նետվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով:
Կինն ընտանիքում ամենակարևոր դերն ունի: Ընտանիքի բուն կազմողը ոչ միայն սերնդատվության առումով, այլև տանտիկինը («տիկին» բառը նշանակում է թագուհի), կինն է ամբողջ ընտանիքի բարվոքությունն ապահովողը:
Հոկտեմբերի 2-ին, ժամը 5-ի սահմաններում, 1987 թ. ծնված Գեղամ Խուդոյանի վարած «ՎԱԶ-21101» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Բերքանուշ գյուղում բախվել է «ԳԱԶ 5312» մակնիշի ավտոմեքենայի: