Դատավորների դեմ որս է սկսվել. «մեղք» գործածներն ահուսարսափի մեջ են. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նախորդ շաբաթ հայտնել էինք, որ ձերբակալվել է Գեղարքունիքի դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի վարորդը՝ կաշառքի միջնորդության համար։ Տեղեկություն կար, թե կաշառատուի որդին անազատության մեջ է, իսկ դեպքը եղել է 4-5 տարի առաջ։

Մեր տեղեկություններով՝ այժմ իրավապահները կալանավայրերում անազատության մեջ գտնվողներին հորդորում են հաղորդում ներկայացնել, թե դատավորին կաշառք տվե՞լ են, ինչքա՞ն, որտե՞ղ, ո՞ւմ միջոցով։ Փոխարենը խոստանում են «քաղցր աչքով» նայել։ ՔԿՀ-ներում մեկնարկած «դաստիարակչական» աշխատանքների մասին դատավորները տեղյակ են, և բոլոր մեծ ու փոքր «մեղք» գործածներն ահուսարսափի մեջ են, թե ով է հաջորդը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031