Բաժիններ՝

ՔԿ-ն վարույթ է ընդունել փաստաբան Իննեսսա Պետրոսյանին սպառնալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու փաստաբան Իննեսսա Պետրոսյանին սպառնալու դեպքի հանգամանքները:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից, 2017թ. մայիսի 20-ին առերևույթ հանցագործություն կատարած անձը «Facebook» սոցիալական ցանցի «Narine Arzumanyan» անհատական էջից սպառնալիքներ պարունակող հաղորդագրություն է ուղարկել փաստաբան Իննեսսա Պետրոսյանին՝ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվող՝ սպանության գործով տուժողի իրավահաջորդի շահերը ներկայացնելու հետ կապված։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 347-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշով, որն այսօր ընդունվել է ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի վարույթ, և իրականացվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Քննության արդյունքներով կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս