«Առաջարկությունը ստացել եմ հանրապետության վարչապետի կողմից և հրամանագիրը, բնականաբար, երկրի նախագահի կողմից»,- այս մասին այսօր կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց սպորտի և երիտասարդության հարցերի նորանշանակ նախարար Հրաչյա Ռոստոմյանը:
Օրինակ, «Յանդեքսը» իր հետ համագործակցող բոլոր վարորդներին փաստացի կատարած յուրաքանչյուր մինիմալ պատվերի համար վճարում է 500 դրամ, ինչն առնվազն բիզնես տրամաբանությունից դուրս գործելաոճ է: Քանի որ Հայաստանում գործում են էլեկտրոնային հարթակների միջոցով աշխատող այլ տաքսիներ ևս, ապա Հանձնաժողովը այս պահին ուսումնասիրում է վերջիններիս վարքագիծը նույնպես:
Արսինե Խանջյանը, Ատոմ Էգոյանն ու Սերժ Թանկյանը նախկինում էլ բազմիցս ապացուցել են, որ անտարբեր չեն Հայաստանի ու հայաստանցու խնդիրների նկատմամբ: Նրանց մոտեցումն այս առումով տարբերվում է սփյուռքում տարածված մոտեցումից, որ պետք է հայրենիքին ամեն ինչով օգնել, բայց խնդիրների մասին բարձրաձայն չխոսել՝ թշնամու ջրաղացին ջուր չլցնելու համար: Իսկ Խորենացի փողոցում Արսինե Խանջյանի բերման ենթարկվելը, կարծես, վերջին կաթիլն է եղել, որ հայտնի եռյակը գործի անցնի:
«Ինքն այն ժամանակ ծառայում էր Կարճաղբյուրում: Առաջին անգամ հանդիպել ենք Երեւանի Մարիոթ հյուրանոցի դիմացի սրճարանում, իսկ դրանից հետո բազմաթիվ անգամ հանդիպել ենք կորպուսում, կորպուսի իր նստավայրում, իր կաբինետում եւ բանակցել ենք, զրուցել ենք, թե ում՝ ինչ է հասնում»,- պատմեց գործարարը՝ ընդգծելով, որ նույնիսկ հաշվապահական աշխատանքներն իրականցրել է նույն զորամասի հաշվապահ, կոչումով մայոր Մերուժը:
Չակցիզավորված ալկոհոլային խմիչքների ողջ խմբաքանակը առգրավվել է:
Հայաստանում Ճանապարհային ոստիկանությունը հաճախ տուգանում է վարորդներին ոչ վտանգավոր արարքների համար, փոխարենը, սակայն, աչք է փակում վարորդների եւ երթեւեկության այլ մասնակիցների իրապես վտանգավոր իրավախախտումների վրա: Հիշատակել էինք նաեւ տեխզննության բացակայության խնդիրը եւ նշանների ու լուսացույցների ժամկետն անց ստանդարտները:
ՀՀ ոստիկանությունը www.police.am կայքում՝ ներբեռնելու հնարավորությամբ, տեղադրել է հոկտեմբերի 2-ին կայանալիք Գյումրու և Վանաձորի ավագանիների ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները:
«Ավտոմեքենան մեզ է պատկանում, տարիներ առաջ տվել ենք ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին, նոր նախարարի նշանակումից հետո, սակայն, այն վերադարձրել են, մենք էլ աճուրդի ենք հանել: Չգիտեմ վերադարձնելու պատճառը: Բայց ըստ նախնական պայմանագրի՝ մեքենան պետք է մի օր վերադարձնեինք»,- ասաց Նորայր Ղուկասյանը:
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 29-ին, հոկտեմբերի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 30-ին շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Հալեպի բնակելի թաղամասերի հրթիռակոծման հետևանքով հայուհի է զոհվել: Հալեպի «Գանձասար» հայկական թերթի փոխանցմամբ` կեսօրին Սուլեյմանի շրջանում տեղի ունեցած ռմբահարման հետևանքով հայուհի է մահացել:
Սեպտեմբերի 28-ին, ժամը 23.47-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 7 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ես այն վիճակում չեմ, որ ինչ-որ բան ասեմ, բայց մի բան կասեմ. շահարկում են մարդու ողբերգությունը, սենսացիաներ փնտրում, հիմա էլ գրում են, թե իբր սպանել են, հետո բերել-դրել են ավտոտնակում: Դա, առնվազն, անբարոյականություն է, լկտիություն, հենց այդպես էլ գրեք:
Սննդամթերքի անվտանգության ծառայության պետ Արմեն Հայրապետյանը (Սամսունգի Արմեն) 2 տարի առաջ՝ 2014-ին, այս պաշտոնում փոխարինեց Աբրամ Բախչագուլյանին, իսկ մինչ այդ սփյուռքի փոխնախարարն էր։ Նրա օրոք ՍԱՊԾ-ն դարձավ Հայաստանի սննդի մատակարարումը և հատկապես ներկրումն ու արտահանումը կառավարող ծառայություն, քանզի մաքսակետերից սննդամթերքը բաց է թողնվում միայն նրանց տեղեկանքների հիման վրա։
Այս անգամ հանրապետականներն ու դեմոկրատները չեն կարողանում համաձայնության գալ Ֆլինթի ջրի թունավորման խնդրի շուրջ, որն արդեն ազդել է բազմաթիվ ցածր եկամուտ ունեցող ընտանիքների վրա:
Սեպտեմբերի 28-ին, ժամը 21,08-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կ. Ուլնեցի և Դ. Անհաղթ փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Hetq.am-ի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը Facebook-ի իր էջում կատարել է հետևյալ գրառումը:
Եթե Շվեդիայի քաղաքացիություն ունեք, ապա կարող եք ճամփորդել՝ ուր ցանկանաք. շվեդական անձնագիրն իրավունք է տալիս ճամփորդել աշխարհի 158 երկրում՝ առանց վիզայի։ Դրա շնորհիվ՝ երկրի տարածքից դուրս հանգստանալը շվեդների համար ավելի էժան և պարզ է դառնում՝ այլ երկրների քաղաքացիների համեմատությամբ։
Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունը պարզել է, որ անհատ ձեռնարկատեր Գոհար Վլասյանի կողմից կանխամտածված անվճարունակության հատկանիշներ ստեղծելու և հարկերից չարամտորեն խուսափելու արդյունքում, ըստ նախնական հաշվարկի, պետությանը պատճառվել է շուրջ 60 մլն դրամի վնաս: Հ
Գյուղական համայնքում երիտասարդների կյանքը միապաղաղ է անցնում: Չկան ժամանցի վայրեր, պուրակներ, նաեւ աշխատատեղեր: Գյուղերում երիտասարդների հիմնական զբաղմունքը հողագործությունն է կամ անասնապահությունը:
Սեպտեմբերի 28-ին ՀՀ ԱԻՆ ՓԾ հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի տարածքում կազմակերպվել է «Քաղաքային որոնողափրկարարական թիմի տեղակայման բազայի ծավալում» թեմայով վարժանք-դասընթաց:
Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստան է ժամանել 501 118 զբոսաշրջիկ, ընդ որում` նրանց 26.3 տոկոսը եկել են ԱՊՀ երկրներից, 23.4 տոկոսը` ԵՄ երկրներից և 50.3 տոկոսը` այլ երկրներից: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության՝ հունվար-հունիսին Հայաստան այցելած զբոսաշրջի կների 22,3 տոկոսը ժամանել է ՌԴ-ից, 17,8 տոկոսը` Իրանից, իսկ 10,1 տոկոսը` ԱՄՆ-ից:
Սեպտեմբերի 28-ին ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ` ՓԾ փրկարար ուժերի, բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման, կադրերի, Երևան քաղաքի փրկարարական, ինչպես նաև՝ Գեղարքունիքի և Լոռու մարզային փրկարարական վարչություններում:
Գյումրիում Հարությունյանների երեք անձից բաղկացած ընտանիքն հայտնվել է դրսում, նրանք ապրում էին Խրիմյան Հայրիկ փողոցի 237/327 հասցեի տնակում: Սեպտեմբերի 22-ին հրդեհի հետեւանքով ամբողջությամբ այրվել է նրանց կիսավեր կացարանը:
Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսի հուղարկավորության և վերջին հրաժեշտի արարողություններին Երուսաղեմի Հայոց պատրիարքությունից կմասնակցեն պատրիարքության դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը և ավագ թարգման Համբարձում վարդապետ Քեշիշյանը:
Հալեպի Սուլեյմանիե շրջանում սեպտեմբերի 28-ի կեսօրին հրթիռակոծությունների հետևանքով զոհվել է 1969թ-ին ծնված հայուհի Սևան Հատատը:
ՀՀ ոստիկանությունը պարզաբանել է կենսաչափական անձնագրերի տրամադրման առնչվող հարցեր։
«Ուզո՞ւմ եք՝ ցանկացած ժողովրդի մեջ այնպիսի աղբ գցեմ ու սկսեմ դա զարգացնել։ Ինչո՞ւ ենք մեզ մոտ զարգացնում ամենավատը։ Ինչո՞ւ չենք վերցնում այն, ինչ իսկապես մերն է, այն, որ Եվրոպային ավելի մոտ է, որ ցիվիլիզացված է ավելի»։
Շիրակի մարզի բնակիչ Արշակ Գրիգորյանի ինքնասպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի գործատուների հանրապետական միության և սպառողների շահերը ներկայացնող մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին:
Սեպտեմբերի 28-ին ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ ոգեկոչման արարողություն՝ նվիրված այս տարվա հուլիսին պարեկապահակետային գնդի վրա զինված հարձակման ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանության ծառայողների հիշատակին: