Բաժիններ՝

Քննարկվող նախագիծը ցույց է տալիս մեր պետական կառավարման համակարգի անլրջությունը». Նիկոլ Փաշինյան

«Քննարկվող նախագիծը, որը պետական պաշտոններ զբաղեցնող անձանց սոցիալական երաշխիքների մասին է, ցույց է տալիս մեր պետական կառավարման համակարգի անլրջությունը»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց «Ելք» դաշինքի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ ասածը հիմնավորելու համար ոչ մի սեփական ձևակերպում չի անի, այլ կօգտվի նախագծին կցված հիմնավորումներից. «2014թ. մենք ընդունել ենք մի օրենքի նախագիծ, որի ձևակերպումը հիմա ուզում ենք փոխել։ Կառավարությունը բերել է այս նախագիծը, և որպես նոր փոփոխության հիմնավորում` ասում է ՝ սույն կարգավորումը, որ մենք ընդունել ենք 2014թ., հանգեցրեց այնպիսի իրավիճակի, երբ ՀՀ դատախազության, ՀՔԾ-ի և ՔԿՀ-ի համակարգում երկարամյա աշխատանքային փորձ ունեցող, արհեստավարժ բազմաթիվ դատախազներ և ծառայողներ կենսաթոշակ ստանալու իրենց իրավունքը կորցնելու մտավախությունից դրդված՝ աշխատանքից ազատման դիմումներ ներկայացրին»։

Փաշինյանը նկատեց՝ պարզ է, չէ՞, ընդունել ենք օրենք, մոտ 150 մարդ ասել է՝ գնամ դիմում գրեմ, մեկ է, 2017թ. հուլիսից հետո պետք է ավելի քիչ թոշակ ստանամ. «Հիմա այդ նույն խորհրդարանական մեծամասնությունը նույն կրքով ասում է, որ 45 հոգի գուրու է մնացել, նրանց փրկենք։ Բա էն 150 հոգին ի՞նչ եղան։ Սա է ամբողջ ճշմարտությունը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս