Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի հունիսի 5-ից գործարկվելու է Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված իրավախախտումների գործերով կայացված որոշումների վերաբերյալ «TELEGRAM» բջջային հավելվածի միջոցով տեղեկություններ տրամադրելու համակարգը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մայիսի 30-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Ավանդաբար մայիս ամսին չամուսնացող հայերն այդ բացը կլրացնեն հունիսին։ Ամռան առաջին ամսին հարսանիքների մեջ կանցկացնի քաղաքական էլիտան։
Քիլլերներր մանրամասն ներկայացրել են, թե ինչպես էին պլանավորել իրականացնել իրենց հանձնարարությունը: Այդ ամենը տեսաձայնագրվել է նախ Արթուր Ասատրյանի կողմնակիցների կողմից, ինչից հետո նրանց հանձնել են համապատասխան մարմիններին: Համապատասխան աշխարհում արդեն հայտնի է, որ «օրենքով գողն» ու Արտյոմ Կանևսկոն իրենց հանցավոր մտադրությունը միասին են պլանավորել։
Սամվել Ալեքսանյանի կողմից հողին հավասարեցվեց այդ շուկան իր հարակից վաճառակետերով հանդերձ: Գյուղացիները մինչ վերավաճառողներին իրենց մթերքը հանձնելը հնարավորություն ունեին ինքնուրույն իրացնել մթերքը, սակայն Ալեքսանյանի մոլի կառուցման ժամանակ կամաց-կամաց նրանք դուրս հրավիրվեցին շուկային հարող տարածքներից, որից հետո առհասարակ զրկվեցին իրացման հնարավորությունից:
Մայիսի 29-ին, ժամը 23:59-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասում՝ նախկին «Օրբիտա» գործարանի մոտակայքում գտնվող կիսակառույց շինությունից կրակ է նկատվում:
Ծրագրի շրջանակում բոլոր կենսաթոշակառուների, «Փարոս» ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկվածների և հաշմանդամություն ունեցող քաղաքացիների համար աչքի կատարակտի վիրահատությունները, ներառյալ` ոսպնյակի արժեքը, կլինեն անվճար։
Նախկինում 2 անգամ դատվածը խոստովանեց տներից կատարած գողությունները։
Այսօր՝ մայիսի 29-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Օհանովի 2/2-րդ շենքի բակում կրակոցներ են հնչում:
Մայիսի 29-ի առավոտյան Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարն այցելել է Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարարություն, որտեղ, դիմավորման պաշտոնական արարողությունից հետո, կայացել է Վիգեն Սարգսյանի հանդիպումը կիպրացի պաշտոնակցի՝ Խրիստոֆորոս Ֆոկաիդեսի հետ։
«Ես չեմ ցանկանում ավելորդ մտահոգությունների առիթ տալ մեր քաղաքացիներին, որպեսզի խուճապի չենթարկեմ, բայց միանշանակ կարող եմ պնդել, որ արված համապատասխան աշխատանքների մասով տրված համապատասխան տեղեկատվությունն առնվազն անվստահելի է»։
«Եթե բանակը կրակում է քո ժողովրդի վրա, հարամ լինի այդ բանակը, եթե Լեզվի տեսչությունը չի ծառայում լեզվին, հարամ լինի այդ տեսչությունը: Ջերմոցային պայմաններում միշտ էլ կարելի է աճեցնել բանջարեղեն, բայց դա կոչվելու է բանջարեղեն: Խնդիրն այն է, որ մոլախոտ դուրս գա, բնության ծաղիկ, բույս, գրականության մեջ մենք այդ բույսերին տեղ չենք տալիս»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը:
Անթիլիասում Հանրապետական Մաղթանք եւ հանդիսավոր հոգեհանգստյան պաշտոն է կատարվել Սարդարապատի ճակատամարտում իրենց կյանքը զոհաբերած քաջարի հերոսների հոգիների հիշատակին։
«Գիտելիքամետ հասարակությունը չի կարող ապրել առանց գրքի, մենք այլ արժեհամակարգ ունենք, սա է մեր խնդիրը: Մեր լեզուն վտանգի տակ է: Հասարակության մեծ մասը մի գիրք չի գնում անգամ: Սովետական Միությունում կարդում էին, իսկ Հայաստանում չեն կարդում: Փլուզվող, դեգրադացվող վիճակ է», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը:
Ոչ միայն հայաստանաբնակ եզդիների, այլև աշխարհի եզդիների կյանքում տեղի ունեցավ դարակազմիկ իրադարձություն. աշխարհում առաջին անգամ կազմվեց եզդի գրողների բաժանմունք։
18 կարատ ոսկի պարունակող այս ժամացույցի դարձերեսին պատկերված է ռուս տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովը և Queen խմբի լեգենդար կիթառահար Բրայան Մեյի կիթառը։
ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցում մայիսի 29-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, նախարարության բարձրաստիճան դիվանագետների, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկիի ներկայությամբ բացվել է «Եվրոպա» լսարանը՝ ի գնահատումն դիվանագիտական դպրոցին Եվրոպական միության ցուցաբերած նշանակալից օժանդակության:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Դանակահարության փաստով հայտարարվել է հետախուզում: Որոնումները շարունակվում են։
Չելյաբինսկում իրավապահ մարմինների աշխատակիցները ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են Հայաստանի 46-ամյա քաղաքացու և նրա երկու տարեկան որդու դիերը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Միքայել Սողոմոնյանը նշանակվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ։
Պարզվել է, որ կինը ծննդաբերել է տանը և ոչ մի բուժհաստատությունում հաշվառված չի եղել։
Հայաստանում ընթացիկ տարվա 4 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ երեխաների նկատմամբ բռնության դեպքերը նվազել են:
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու դեղատնից գողություն կատարած անձանց ինքնությունը:
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ փոսերը սահմանազատվել են փրկարարների կողմից:
Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասում ժամկետային 3 զինծառայողների ջրահեղձման դեպքից հետո զորամասի պաշտոնատար անձինք ենթարկվել են պատասխանատվության:
Ղարաբաղաադրբեջանական շփման գծում իրավիճակը շարունակում է կայուն մնալ` չնայած առկա որոշակի լարվածությանը:
Մայիսի 30-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Մայիսի 31-ին, հունիսի 1-ին շրջանների զգալի մասում, հունիսի 2-ի, 3-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Վիճաբանություն և ծեծկռտուք հրահրած հարբածների խումբը կալանավորվեց: