Հայաստանն ուղիղ չվերթներ է սկսում դեպի Պրահա. Prague Morning
Հայաստանյան Արմենիա ավիաընկերությունը պարբերական ուղիղ չվերթներ է սկսում Երևան-Պրահա-Երևան ուղղությամբ, գրում է Prague Morning-ը՝ ավիաընկերութան մամուլի խոսնակ Գևորգ Խաչատրյանի ֆեյսբուքյան էջին հղումով:
Չվերթները կիրականացվեն hունիսի 13-ից՝ շաբաթական երկու անգամ՝ երեքշաբթի և ուրբաթ օրերին: Տևողությունը կլինի 3 ժամ 45 րոպե: Տոմսերի գների մասին կհայտարարվի ավելի ուշ։
«Արմենիա» ավիապարկն ունի երեք ինքնաթիռ՝ Boeing 737-500, Boeing 737-700 և Bombardier CRJ200, 60-ից ավելի աշխատակից՝ 16 ուղեկցորդ, հինգ օդաչու, գրասենյակային անձնակազմի 15 ներկայացուցիչ և այլն: Ավիաընկերության հիմնադիրներն են Աշոտ Թորոսյանը (51 տոկոս բաժնետոմսեր), Թամազ Գաիաշվիլին (24 տոկոս) և Ռոբերտ Հովհաննիսյանը (25 տոկոս):