Նույն քրեական գործի շրջանակներում անազատության մեջ է գտնվում նաև «Ոտքի, Հայաստա՛ն» նախաձեռնության անդամ Դավիթ Հովհաննիսյանը։ Նրա պաշտպան Հովիկ Արսենյանը խոսելով հուլիսի 29-ին տեղի ունեցած իրադարձությունների մասին՝ ասաց, որ իր կարծիքով՝ տեղի է ունեցել ոստիկանական ուժերի ծրագրավորած լուծումը՝ երթը հարկադիր դադարեցնելու համար. «Արդյունքում գրոհ է ձեռնարկվում, որպեսզի երթը դադարեցնեն, և նետվում է 52 նռնակ՝ ձայնային և գազային։ Տուժում են բազմաթիվ անձինք՝ 60-90 անձինք, վնաս է պատճառվել շրջակա անշարժ գույքին»։
«Ես հաստատ չգիտեմ, թե ո՞ւր են տանելու, բայց որ Սեյրան Մուշեղիչին կտանեն մի պիտանի տեղ, որտեղ մեր պետության ու ժողովրդի համար գործ կանի, դրա մասին չկասկածեք»,- ասաց Ս. Սարոյանը:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ՀՀ Կոտայքի մարզում առկա պահեստային տարածքի վերակառուցման հիման վրա ստեղծել վտանգավոր քիմիական թափոնների ազգային պահեստավորման և կառավարման կենտրոն:
Հայաստանի Հանրապետության մարդասիրական օգնության բեռների վրա մակագրված է. «Խաղաղության ջերմ մաղթանքներով Հայաստանից՝ Սիրիայի եղբայրական ժողովրդին»:
Պետական եկամուտների կոմիտեն բացահայտել է կեղծ փաստաթղթերի միջոցով պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելու դեպք:
Հոկտեմբերի 4-ին, ժամը 20-ի սահմաններում, Վայոց ձորի մարզում՝ Շատին-Հերմոն ճանապարհի 10-րդ կմ-ին, իրար են բախվել «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենա և «ԻԺ» մակնիշի, կողային կցորդով մոտոցիկլետ:
Հոկտեմբերի 3-ին Իջևանի տարածաշրջանի Աչաջուր համայնքի առողջության կենտրոնում անսովոր քաշով երեխա է ծնվել, այդ մասին մեզ տեղեկացնում է Աչաջրի առողջության կենտրոնի տնօրեն, մանկաբարձ-գինեկոլոգ Կորյուն Վարդապետյանը:
Ձեր գործունեությունը վճռորոշ դեր եւ ռազմավարական նշանակություն ունի մարդու, ժողովրդի, պետության կյանքում, որովհետեւ կրթությունն ու դաստիարակությունը որպես գործընթացներ անհնար է պատկերացնել առանց ձեր մասնակցության, որովհետեւ դպրոցը սովորական աշխատավայր չէ, ուսուցչի մասնագիտությունն էլ` սովորական աշխատանք:
Հոկտեմբերի 5-ին, ժամը 06.34-ին ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 5-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան գլորվել է ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սոցիալական ցանցերում հայտնվել է մի տեսահոլովակ, որտեղ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ջազ է նվագում` հարվածային գործիքներով:
Լուրը ճշտելու համար կապ հաստատեցինք Ռաֆիկ Գրիգորյանի հետ, սակայն հեռախոսազանգին լացակումած պատասխանեց Գրիգորյանի կինը, ով փոխանցեց, որ Գրիգորյանը ի վիճակի չէ պատասխանել, և այս պահին նրան հետազոտում են բժիշկները։
ՀՔԾ-ն որոշել է հարցաքննության հրավիրել այդ քրգործի առիթ դարձած փաստաթղթերը հրապարակած միջազգային լրագրողական կազմակերպությունների ղեկավարներին: Այս քայլով ՀՔԾ-ն փաստացի փորձում է Միհրան Պողոսյանին «արդարացնելու» ուղիներ գտնել:
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով, այսօր՝ երեկոյան, «Հայկական Վերածնունդ» կուսակցության Վանաձորի ավագանու ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանը՝ Ական դաժան ծեծի է ենթարկել Վանաձորի Հայ Ավետարանական եկեղեցու առաջնորդ Ռաֆիկ Գրիգորյանին:
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի համաձայն ճանապարհային երթևեկությունը կարգավորող ոստիկանության ծառայողը պարտավոր է օրենքով սահմանված կարգով ազդանշան տալով կանգնեցնել տրանսպորտային միջոցը, եթե…
Ոստիկանները հետապնդեցին և բռնեցին կնոջը կողոպտած ու փախուստի դիմած տղամարդուն:
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ տավարի շոգեխաշած միս մատակարարող ընկերությունը դեռևս 2012 թ.-ից դադարեցրել է գործունեությունը, այսինքն՝ մթերքը փաստացի արտադրվել է միս արտադրելու համար համապատասխան փաստաթղթեր չունեցող՝ Երևան քաղաքի Արցախի 57 հասցեում գրանցված Ա/Ձ Հ. Հովսեփյանի կողմից: Այլ է խնդիրը հալած յուղ մատակարարող «Դանինի» ընկերության հետ:
Տեսահսկող սարքն արձանագրել է խանութից գողություն կատարած անձին:
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում և դրանից հետո ահազանգեր է ստացել խախտումների վերաբերյալ։
Օրվա մութ ժամերին կամ անբավարար տեսանելիության պայմաններում ծառայությունն իրականացնել ճանապարհների լուսավորված հատվածներում, ունենալ լուսարձակող ցուցաձող և լուսաանդրադարձիչ հանդերձանք.
Սիրիայում քաղաքական լարված իրադրության հետեւանքով Հայաստանում իրենց ապաստանն են գտել 20 հազար սիրիահայեր: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար, սիրիահայերի հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ Ֆիրդուս Զաքարյանը, զբաղվածության եւ կացության խնդիրները խանգարում են սիրիահայերին վերջնականապես ինտեգրվել մեր հասարակությունում:
ՀՀ գլխավոր դատախազությունում և դատախազության տարածքային ստորաբաժանումներում 2016 թվականի հոկտեմբերի 2-ին ուսումնասիրվել են մի շարք մարզերում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների քվեարկության ընթացքում ընտրական իրավունքի հնարավոր խախտման վերաբերյալ շուրջ 350 տարբեր բնույթի նյութեր:
ՀՀ քննչական կոմիտեի ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում ավարտվել է կեղծ փաստաթղթեր օգտագործելու միջոցով, խարդախությամբ գումար հափշտակելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
2016 թվականի սեպտեմբերին Վրաստան է ժամանել Հայաստանի 130 815 քաղաքացի՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ աճ արձանագրելով 4,2 տոկոսով: Այդ ցուցանիշով Հայաստանը զբաղեցնում է երկրորդ տեղը՝ զիջելով Ադրբեջանին, որտեղից Վրաստան է ժամանել 130 851 մարդ (+ 6,7 տոկոս):
Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության տեսանյությում:
Անդրադառնալով կոոպերատիվների ստեղծման խնդիրներին` Իգնատի Առաքելյանն ընդգծել է, որ պետք է լրացնել այն օրենսդրական բացերը, որոնք խանգարում են գյուղացիական տնտեսություններին միավորվել, լրացուցիչ խթաններ ստեղծել, այդ թվում` պետական աջակցություն ցուցաբերել ներդրումների տեսքով, որպեսզի գյուղացին կարողանա ինքը դառնալ գյուղմթերքի վերամշակողը, ինչպես նաև՝ իրացման կազմակերպման հնարավորություններ ունենա:
Թուրքիայում շարունակվող արտակարգ իրադրության պայմաններում ընդունված հրամանագրով փակված Hayatın Sesi և İMC TV հեռուստաընկերություններում այսօր ոստիկանական օպերացիա է իրականացվել։ Հեռուստաընկերությունների շենքերը կողպվել են։
ՀՀ ՔԿ Երևանի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի մոտ դանակի գործադրմամբ կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով անձին ազատությունից ապօրինի զրկելու դեպքի առթիվ։
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Արամ Հարությունյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:
«Իսկ ի՞նչ կարող է անել կառավարությունն այդ հարցով. ո՛չ վարչապետը, ո՛չ նախարարները, լինեն՝ նորանշանակ կամ վերանշանակված, չեն կարող անհատներին ապահովել աշխատանքով: Նրանք պետք է մշակեն այնպիսի քաղաքականություն, որ կնպաստի այդ գործընթացի բարելավմանը»:
Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, երիտասարդ, պատանի երկրապահների եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի հաճելի առիթով: Շնորհավորում եմ նաև աշակերտներին` սիրելի´ դպրոցականներ, դուք պետք է հպարտանաք ձեր ուսուցիչներով, այդ իսկ պատճառով` ուսուցչի օրը տոնական է նաև ձեզ համար: