
Խոշոր ավտովթար Արցախում. կան վիրավորներ

Մայիսի 28-ին ժամը 18:00-ի սահմաններում Քաշաթաղի շրջանի Բերձոր-Իշխանաձոր ավտոճանապարհի 50-րդ կիլոմետրին իրար են բախվել Բերձոր քաղաքի 4-րդ թաղամասի N տան բնակիչ 1994թ. ծնված Ա. Ա-ի վարած «Օպել Վեկտրա» մակնիշի և Իշխանաձոր գյուղի բնակիչ 1984թ. ծնված Ա.Հ-ի վարած «Միցուբիշի պաջերո» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով Ա. Հ-ը և նրա ուղևորներ նույն գյուղի բնակչուհիներ 1993թ. ծնված Ա. Ա-ն և 2012թ. ծնված Մ.Հ-ն սալջարդ վնասվածքներով տեղափոխվել են ՀՀ Սյունիքի մարզի «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ:
ԼՂՀ ոստիկանություն