«Բստրածի՞ն, թե՞ բնածին»

«Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր ԱԺ-ում անդրադառնալով «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծին՝ ասաց, որ դա իրավիճակային լուծում է տալիս։

«Իսկ այս իրավիճակն ինչպե՞ս է առաջացել, սա ի՞նչ իրավունք է՝ բստրածի՞ն, թե՞ բնածին։ Այս իրավունքը ծնվել է ուժով. ով ուժեղ է, որ գերատեսչությունն ուժեղ է եղել, իր համակարգի օրենսդրությունը բերել է կառավարություն, այնտեղ հաստատել է, բերել է խորհրդարան, այստեղ էլ քաղաքական մեծամասնությունը սիրով հաստատել է, և երկրում նման անհամաչափություններ են առաջացել:

Մենք ունենք իրավիճակ, որ այո, մարդ կա՝ միանվագ նպաստ է ստացել մի քանի միլիոն դրամ, հետո ամեն ամիս էլ մի քանի հարյուր հազար դրամ թոշակ է ստացել։ Եվ գործող դատախազը, որը տվյալ պահին կոռուպցիոն ռիսկի թիրախն է, հնարավոր է, որ քայլերի դիմի՝ իր սոցիալական վիճակը պահպանելու համար։

Այսինքն՝ մենք համակարգն ընդունել ենք, որ այս մարդիկ կոռուպցիոն ռիսկերից զերծ լինեն, բայց լոռեցու ասած՝ թարս բան ա դուրս եկել»,- ասաց Մարուքյանը՝ հավելելով, որ Հայաստանում պետք է այս մշակույթին վերջ դրվի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031