
ԱԺ-ն շինհրապարակ է հիշեցնում. Արփինե Հովհաննիսյանի աշխատասենյակի վերանորոգման հարցն ամենաքննարկվողն է. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԱԺ-ն շինհրապարակ է հիշեցնում, նորեկները նախկինների սենյակները չեն հավանում, վերանորոգում և կահավորում են իրենց ճաշակով: Վերանորոգվել է անգամ Վարդան Օսկանյանի հարմարավետ՝ նախամուտքով աշխատասենյակը, այն նոր տեր ունի՝ ՀՅԴ խմբակցության անկուսակցական Անդրանիկ Կարապետյանը՝ Արմավիրից: Նա հանգրվանել է ոչ թե հարազատ ֆրակցիայի հարևանությամբ, այլ գեներալիտետի, քանզի Մանվել Գրիգորյանի մտերիմներից է:
Բայց ամենաքննարկվողն ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի աշխատասենյակի վերանորոգման հարցն է. նրա աշխատասենյակի դռներն ու պատուհանները հանվել-դրվել են միջանցքում, տպավորություն ստեղծելով, թե Արփինե Հովհաննիսյանն ազատվում է Հերմինե Նաղդալյանի աշխատասենյակի իրերից: Թեև ինքը երեկ վստահեցնում էր, որ միայն պատերն են «ներկում», մնացած ամեն ինչ մնալու է իր տեղում»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։