Բաժիններ՝

Հնգյակի աղջիկները հաղթահարել են 1կգ շեմը. պերինատալ շրջանը հաղթահարած երեխաներից յուրաքանչյուրը կստանա 1 մլն դրամ

Երեւանում լույս աշխարհ եկած հնգյակ երեխաներից երկու աղջիկների վիճակը կայուն է: Նրանք արդեն հաղթահարել են մեկ կիլոգրամի շեմը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր նեոնատոլոգ Պավել Մազմանյանը: Նրա խոսքով` փոքրիկները դեռ մեկ ամիս կմնան հիվանդանոցում: «Աղջիկները հիմա դժվար են ուտում: Նրանք գտնվում են ինկուբատորների մեջ»,- ասաց նա:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից էլ մեզ տեղեկացրին, որ պերինատալ շրջանը (կյանքի 7 լրիվ օրը) հաղթահարած երեխաներից յուրաքանչյուրը կստանա 1 մլն դրամ, որից 500 000-ը՝ որպես ընտանեկան դրամագլուխ: «Տվյալ դեպքում  ընդհանուր գումարը կկազմի 3 մլն դրամ, որից 1.5 մլն դրամը ուղղակի վճարվող գումարն է, իսկ մյուս 1.5 մլն դրամը՝ ընտանեկան դրամագլուխը:  7 օրը չհաղթահարած երեխաներից յուրաքանչյուրին, օրենքով սահմանված կարգով, կտրվի 50 000 դրամ»,-տեղեկացրին նախարարությունից:

«Էրեբունի» բժշկական կենտրոնում լույս աշխարհ  եկած Աննան, Թեհմինեն,  Ռոզին, Լիլիթը և Արան ծնվել են Մեծամորում բնակվող  Կարապետյանների ընտանիքում: Հնգյակի տղան եւ երկու աղջիկներն ավելի ուշ մահացել են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս