Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ մահացած Մ. Հովհաննիսյանը Նուբարաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարն էր, վիրավորներից Կ. Ներսիսյանը Նուբարաշեն վարչական շրջանի նախկին տեղակալ Մերուժան Ներսիսյանի տղան է, վիրավորներից Ռ. Կարմաջյանը Մ. Հովհաննիսյանի եղբոր աներորդին է։ Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի © shamshyan.com http://shamshyan.com/hy/article/2016/10/11/98087/
Ուշադրություն. ոստիկանությունը զգուշացնում է։
Երեկ` ժամը 18:55 րոպեին, Շիրակի մարզային փրկարարական վարչությունն ոստիկանության Մուշի բաժնից ահազանգ է ստացել այն մասին, որ Անդրանիկ Օզանյան 1 հասցեում գտնվող նախկին սպայի տան շենքի տանիքին քաղաքացի կա, որ սպառնում է ցած նետվել:
Հայկ Համբարձումյանը վիրավորվել էր հոկտեմբերի 7-ին Ադրբեջանի կրակոցից: Ստեփանակերտում որովայնի եւ կրծքավանդակի վիրահատությունից հետո վիրավոր զինվորն ուղղաթիռով տեղափոխվել էր Երեւան:
Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հոկտեմբերի 10-ին, ժամը 16-ին, Բավրայի սահմանային անցակում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1957 թ. ծնված Հայկուշ Խ.-ն:
Հոկտեմբերի 11-ին, ժամը 00.55-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում` «Երևա Մոլ»-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ` կա տուժած, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Վերոնշյալ սարքավորումների օգտագործումը կնպաստի Պաշտպանի՝ որպես խոշտանգումների կանխարգելման անկախ ազգային մեխանիզմի, խոշտանգումների կանխարգելման ոլորտում առավել արդյունավետ գործունեություն իրականացնելուն: Սարքավորումները ձեռք են բերվել «Միջազգային բանտային բարեփոխումներ» կազմակերպության աջակցությամբ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 11-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Հայաստանում գործում են 9 ապահովագրական ընկերություններ, որոնց գործունեության հետ կապված բողոքները հիմնականում վերաբերում են «ԱՊՊԱ»-ի հետ կապված խնդիրներին: Սակայն «Ժողովուրդ»-ը ահազանգ ստացավ քաղաքացուց, որը պատմեց ապահովագրական ընկերության կողմից բոլորովին այլ տեսակի չարաշահման մասին:
Առողջապահության նորանշանակ նախարար Լևոն Ալթունյանն իր ղեկավարած գերատեսչության աշխատանքները գնահատելու նպատակով հատուկ հանձնաժողով է ստեղծել, որի կազմում ընդգրկված անձանց մի մասին նա իր գրպանից է վճարելու։
Ապարանում շաբաթ օրը հերթական խաչի տեղադրման միջոցառման ժամանակ ներկաների աչքից չի վրիպել ամենակարկառուն ապարանցու՝ Սամվել Ալեքսանյանի գցած աղքատիկ սեղանը։
Ադրբեջանական լրատվամիջոցներն անասելի ցնծության մեջ են: Այս անգամ ադրբեջանցիների ցնծության առիթն իրեն իրավապաշտպան ու «Վտարանդի գրողների միության» համահիմնադիր հորջորջող Վահե Ավետյանն է, որը ներկայումս բնակվում է Շվեդիայում
ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 451 հազար 132, ինչը նախորդ ամսվա համեմատ աճել է 3,345-ով: Այս մասին տեղեկացրին «Հայաստանի ավտոապահովագրող ների բյուրո»-ից:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 11-ին ժամը 10.00-15.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի՝ Սայաթ-Նովայի պող. 4, 6, 11-ից-17, Թումանյան փող. 30, 32, Աբովյան փող. 11, 13 և 1-ին փակուղու 5 համարների ջրամատակարարումը:
Վաղը Հալեպից Երևան են գալու հալեպահայ երիտասարդ ամուսիններ Գոհար և Ջորջ Գալուստյանները՝ իրենց երկու փոքրիկ երեխաների հետ: Հիշեցնենք, որ Գալուստյանները մամուլի միջոցով հայտնել էին, որ սեպտեմբերի 30-ին Հալեպում ուժգին հրթիռակոծությունից փլվել է նաև իրենց բնակարանը, և երեխաները հրաշքով փրկվել են փլատակաների տակից:
«Հոգեպես առողջ մարդը կարողանում է համապատասխան վերաբերմունք դրսևորել հիասթափության, հուսահատության և կյանքի անցանկալի դրսևորումների նկատմամբ: Հոգեպես առողջ մարդիկ կարողանում են վերծանել ու հասկանալ իրենց զգացմունքներն ու մտքերը: Հոգեպես առողջ մարդը հանգիստ է վերաբերվում կոնստրուկտիվ քննադատությանը: Եվ, վերջապես, հոգեպես առողջ մարդը չի վախենում դժվարություններից ու խնդիրներից, որովհետև ընկալում է, որ կյանքը խնդիրների համադրություն է»:
Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի բողոքի հիման վրա Ավստրալիայի թուրքական լոբբիստական ալյանսը (ATTA) դուրս է բերվել Ավստրալիայի մարդու իրավունքների հանձնաժողովի հակառասիստական արշավի մասնակիցների կազմից, որն ընթանում է «Ռասիզմ. այն դադարում է ինձ հետ» խորագրով:
Երևանում հայտնաբերվել է 75, մարզերում՝ 56 խմած վարորդ:
Հոկտեմբերի 10-ին, ժամը 19.29-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած, անհրաժեշտ է օգնություն:
Մահվան ելքով ավտովթար Տավուշի մարզում. հարուցվել է քրեական գործ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ:
Հոկտեմբերի 10-ին, ժամը 19.02-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպան լինել՝ նետվելով Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Օզանյան փողոցի չորս հարկանի կիսակառույց շենքի տանիքից. անհրաժեշտ է օգնություն:
«Էն օրը մեր վարորդներից մեկը պատմում էր, որ ճանապարհային ոստիկանն իր հետ խոսել է ու ասել՝ տես՝ ինչ ես անում։ Ստացվում է, որ այդ տեսախցիկները ձևի համար են դրել»։ Նա նշեց, որ վարորդն իրավունք ունի ասել՝ անջատեք տեսախցիկը. «Վարորդին նկարելու համար տեսուչը պետք է թույլտվություն վերցնի։ Թող վարորդներն ասեն՝ անջատեք, գոնե մենք կիմանանք՝ վարորդները ցանկանո՞ւմ են կաշառք տալ, թե՞ ոչ»։
Միջանցքում քայլելիս բոլորը մոտենում էին ինձ, ես իրեն էլ եմ մոտեցել, ուղղակի որպես․․․ չեմ էլ մտածել, որ շահարկում են, որովհետև միջանցքում հավաքվածներից բոլորին փաթաթվել եմ:
«Աշխարհն իսկապես մտահոգված է այս հիվանդությունների թվի աճով, հատկապես, եթե արդեն 2020 թվականին հոգեկան հիվանդությունները կընդգրկվեն առավել տարածվածների առաջին հնգյակում, իսկ անաշխատունակության արդյունքում առաջացող հոգեկան հիվանդությունները՝ դեպրեսիաները, կլինեն առաջին հորիզոնականում»:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Վարդան Հարությունյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ: ՎԱՐԴԱՆ ՌՈՒԲԵՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Կենսագրական տվյալներ Ծնվել է 1975թ. հունվարի 1-ին: Կրթություն Ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը՝ ստանալով տնտեսագետի որակավորում: Տնտեսագիտության թեկնածու է: Աշխատանքային գործունեություն 1994–1999 Աբովյանի թթխմորի գործարանում հերթափոխի պետ, արտադրամասի պետի տեղակալ: 1999-2000 […]
Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հովհաննես Հովսեփյանին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու մասին:
Մի տղամարդ, փայտ վաճառելու պատրվակով, մուտք է գործել Իջևան քաղաքի 69-ամյա բնակչուհու տուն, որտեղ նրա նկատմամբ բռնություն է գործադրել՝ ծեծել, բռնել կոկորդից և գումար պահանջել: Ստուգելով անկողինը, գրպանները՝ տղամարդը վերցրել է տարեց կնոջ դրամապանակում առկա մետաղադրամներն ու դիմել փախուստի:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ` Մակար Ղամբարյանը նշանակվել է ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի տեղակալ:
Այսօր Վանաձորում մեռավ նոր Սահմանադրությունը… 80-ականներին Բեռլինի պատի վրա թողնված բազմաթիվ գրություններում կար նաև այսպիսին:
Օղու շշով հարվածել էր վաճառողուհու գլխին: