«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 13-ին ժամը 09.00-ից մինչև հուլիսի 14-ը ժամը 09.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղում հայ ընտանիքի ողբերգական սպանության կասկածյալը ձերբակալվել է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:
Հալեպում հուլիսի 10-ին տեղի ունեցած զինված բախումների ժամանակ զոհվել է սիրիական բանակի հալեպահայ զինծառայող Փանոս Աղազարյանը (ծնված 1994 թվականին):
Փառատոնում ներկայացվել էր մասնակիցների կողմից պատրաստված տոլմայի 45 տարատեսակ: Մասնակիցների թվում էին Թբիլիսիի սովորական բնակիչներ, մի քանի հասարակական միավորումներ եւ վեց ռեստորաններ:
Հուլիսի 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Իրանի նախարարների կաբինետը որոշում է ընդունել Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև մուտքի արտոնագրային ռեժիմի վերացման վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է իրանական Mehr գործակալությունը: Իրանի նախարարական կաբինետի անդամները նախագահ Հասան Ռոուհանիի գլխավոր ությամբ հավաքվել են հուլիսի 10-ին:
«Սերժ Սարգսյանն ինչպես Մաշտոցի պուրակի դեպքում խառնվեց, այնպես այստեղ էլ պետք է խառնվի: Նա ասաց իր խոսքը, և պուրակը մնաց պուրակ: Նույնն էլ «Զվարթնոցի» դեպքում պետք է անի»:
Մեր լրագրության ուղղությունը սխալ կլինի, եթե մտածենք, թե կառավարությունը պետք է դրան արձագանքի: Մեր գործը մարդկանց համար գրելն է: Որքան ավելի շատ ներկայացնենք հանրությանը քաղաքացիական հասարակության մեջ առկա խնդիրները, կբերենք նրան, որ հանրությունը խոսի»:
«Իմեդի» հեռուստաընկերությունը հայտնել է, որ ընտանիքի մերձավորների տեղեկություններով` նրանց տանջել են, ենթարկել բռնության, սակայն թանկարժեք իրերը չեն գողացել: Ողջ գյուղը սարսափի մեջ է:
«Սա հիանալի երկիր է, այս երկրում չկան այն արատները, որոնք ես տեսնում եմ այլ երկրներում. փողոցներն անվտանգ են, այստեղ կազմակերպված հանցագործությունը որևէ կերպ չի հասնում այն մակարդակին, որ կա ԱՄՆ-ում: Երբ Հանրապետության հրապարակում երեխաները քչփչում են՝ ես համոզված եմ, որ նրանք չեն խոսում թմրանյութի վաճառքի մասին»:
«Լևոն Հայրապետյանը Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության վահանն է, նիզակն ու սուրը: Լևոն Հայրապետյանը Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի ծագող արևն է: Եթե մենք ուզում ենք այդ արևը մայրամուտ մտնի, խնդրեմ՝ եկեք ձեռքներս ծալած նստենք, մեզ ավանակից չտարբերենք: Եթե ուզում ենք բումերանգի տեսքով հակառակ բանը լինի, ապա պետք է զօրուգիշեր, օրավուր, օրնիբուն պայքարի մղվենք, որ ամեն գնով կարողանանք ազատության մեջ տեսնել իրեն»,- ասաց նա:
Վերջին շաբաթվա ընթացքում Զիկա տենդի դեպքեր են գրանցվել Սենտ-Էստատիուս կղզում: Տենդի դեպքերն աճել են` տարածվելով 54 երկրների տարածքում, որոնցից 13-ում հատկապես նորածինների մոտ նկատվում է նյարդային համակարգի խախտում:
Հուլիսի 11-ին, ժամը 10.25-ին տեղեկություն է ստացվել, որ հորդառատ անձրևի հետևանքով Լոռու մարզի Շահումյան գյուղի թիվ 4 փողոցի տներից մեկին հարակից անասնագոմը ջրալցվել է, առկա է նաև սողանքի վտանգ:
Ամբողջ աշխարհում կատարվող սեռական բնույթի բռնի գործողությունների կեսն ուղղված է 15 տարեկան կամ ավելի փոքր աղջիկների դեմ: Զարգացող երկրներում ամեն երեք աղջիկներից մեկն ամուսնում է դեռ 18 տարին չբոլորած: Ավելի քիչ է հավանական, որ դեռահաս աղջիկներն ընդունվեն և ավարտեն միջնակարգ դպրոցը, քան դեռահաս տղաները:
Georgiaonline-ի փոխանցմամբ՝ Ախալքալաքի շրջանի Վաչիանի գյուղի տներից մեկում հայտնաբերել են 37-ամյա կնոջ և նրա 3 երեխաների դիերը: Երեխաներից երկուսն անչափահասներ էին:
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, Ճամբարակի և Կոտայքի բաժինների ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունիսի 17-ին, ժամը 6.00-ից 14.00-ն ընկած ժամանակահատվածում, 1993 թ. ծնված Սամվել Ա.-ն Ջիլ գյուղի արոտավայրերից գողացել է 1975 թ. ծնված Կարեն Հ.-ին պատկանող ցլիկը` պատճառելով մոտ 400.000 դրամի վնաս:
Տավուշի մարզում ադրբեջանական կողﬕ արձակած կրակոցից վիրավորված զինծառայողը հուլիսի վիրահատվել է, վիճակը կայուն ծանր է:
Վերջին օրերին ՀՀ ԱԻՆ աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը հանրապետության մի շարք մարզերից (Շիրակ, Սյունիք, Արմավիր, Կոտայք) և Երևան քաղաքից ահազանգեր է ստացել, որ ինչ-որ ինքնակոչ մարդիկ, ներկայանալով որպես հակահրդեհային անվտանգության աշխատակիցներ պահանջում են ձեռք բերել կրակմարիչներ՝ հակառակ դեպքում սպառնալով կիրառել խոշոր չափերի տուգանքներ:
Հուլիսի 11-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Արմեն Երիցյանը:
Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հուլիսի 10-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ավելի քան 30 ուխտավորների` ուղեկցությամբ Բոստոնի Ս. Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Վազգեն քահանա Կուզույանի և Մինեսոտայի Ս. Սահակ եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Թադեոս քահանա Բարսեղյանի:
Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը՝ 2016 թվականի հուլիսի 10-ից մինչեւ օգոստոսի 10-ը Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին:
Հուլիսի 9-ին, ժամը 8.00-ին, Նորիկ Ս.-ն բերման է ենթարկվել և տվել խոստովանական ցուցմունք:
Հուլիսի 11-ին, 01.41-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գյուլբենկյան փողոցի թիվ 23 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հուլիսի 10-ին ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ տեղացած հորդառատ անձրևը և քամին վնասել են մի շարք շենք-շինություններ, ընկել են ծառեր:
Հրդեհաշիջման աշխատանքները ղեկավարում է ԱԻ նախարար Արմեն Երիցյանը:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին պլանային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հուլիսի 12-ին սպասվող ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին:
2016թ. փետրվարի 12-ին հանրակացարանում տեղի ունեցած միջադեպի գործով նախաքննությունն ավարտվել է, քրեական գործն ուղարկվել է դատարան:
Շատ է եղել` արդեն դռան մոտ հրաժարվել են թռչել: Դուռը փակում եմ, հարցնում՝ «Ի՞նչ է եղել»: Եվ եթե գիտեմ, որ թռիչքը պարտադիր է, ու ամենի պատասխանատվությունն ինձ վրա է, չեմ կարող ասել. «Լավ, չեմ թռցնի»: Օդաչուին ասում եմ. «Մի շրջա՛ն էլ կատարիր»: Մինչև պտտվում ենք, հանգիստ խոսում եմ հետը. «Հիմա պտտվում ենք, ես բացում եմ դուռը, մենք շատ լավ պատրաստված ենք, դու ամեն ինչ լավ գիտես: Նայի՛ր աչքերիս. ամեն ինչ լավ է ստացվելու»…
Հուլիսի 10-ին, ժամը 22.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մելիք Ադամյան 1 հասցեում հրդեհ է բռնկվել: Ըստ նախնական տվյալների այրվում է ֆինանսների նախարարության շենքի տանիքը մոտ 600-800 քմ մակերեսով:
Հուլիսի 10-ին, ժամը 18.34-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աբովյան 1/1 հասցեում այրվում է «Պիցցա դի Ռոմա»-ի տանիքը: