Գորիսում մարտի 8-ին «Դիանա» ռեստորանային համալիրի մոտ Գորիսի նախկին ոստիկանապետ Գևորգ Ազիզյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի գործով մեղադրյալ Արթուր Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:
Հայաստանն այսօր պատրաստ է վտանգավոր ախտածինների, կենսաբանական զենքերի և հիվանդությունների մոնիթորինգին, հետագծմանը, հետազոտմանն ու կասեցմանը՝ շնորհիվ ԱՄՆ-ի կողմից իրականացված մի շարք լաբորատորիաների վերազինման և արդիականացման։
«Կարծում եմ՝ մեր հրամանատարությունը որոշակի հետևություններ արել է ապրիլյան պատերազմից, ինչը ցույց տվեցին նաև որոշակի փոփոխությունները ՊՆ անձնակազմում: Այդ փոփոխությունների արդյունքում ինչ-որ բաներ կանենք, երևի կնախապատրաստվենք, որ թույլ չտանք թուրքի առաջխաղացումը»:
Հունիսի 12-ին, ժամը 14-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան քաղաքի 7 միկրոշրջանի մի տուն մարդ է մտել, և դանակահարություն է տեղի ունեցել:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 13-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
2016 թվականի հունիսի 9-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, քաղաքացի Մարտին Փ.-ն Երևան քաղաքի Տ. Պետրոսյան 32/8 հասցեում գտնվող «Պրոմեթեյ» բանկի տարադրամի փոխանակման կետի մոտ վիճաբանության մեջ է մտել նույն բանկում ծառայողական պարտականություններն իրականացնող ՀՀ ոստիկանության ծառայողի հետ:
Հուլիսի 13-ին, ժամը 10.53-ին ահազանգ է ստացվել, որ Երևանյան լճում նավակ է շրջվել, քաղաքացիները հայտնվել են ջրում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հուլիսի 13-ին, ժամը 05.57-ին տեղեկություն է ստացվել, որ Հ-30 Ճամբարակ-Դիլիջան ավտոճանապարհի 28-րդ կմ-ին տեղի է ունեցել փլուզում։
Երկու ժամ անց թշնամին հայտնաբերեց մեր կրակակետը, դրա համար էլ մենք պետք է շտապ անցնեինք դեպի պահեստային կրակային դիրք: Բայց մեր մարտկոցը պետք է շարունակեր կրակել, որպեսզի մենք հասցնեինք անվտանգ նահանջել եւ անցնել պահեստային դիրք: Հաջորդ օրը նրանց կողմից կրակը լռեց, քանի որ տվել էին մեծաքանակ մարդկային ու տեխնիկական կորուստներ:
Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա բնակվելով հանրակացարանում, անառակաբարո գործողություններ կատարելու դիտավորությամբ շենքի հարկերի միջանկյալ հատվածում հանդիպել է նույն շենքի մանկահասակ բնակչին` 7-ամյա մանկահասակ աղջկան, և իր սեփական սեռական պահանջմունքների բավարարման հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով իջեցրել է վերջինիս տաբատը և ներքնազգեստը, որից հետո ձեռքերով հպվել նրան, նրա նկատմամբ կատարել անառակաբարո գործողություններ:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 13-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի` Ֆուչիկի, Մարգարյան փողոցների և նրբանցքների, Կարապետյան, Պարսեղովի, Ռոստոմյան փողոցների, Հալաբյան փող. 41-ից-65, Բաշինջաղյան փող. 172, 174, 176, 178, 180, 182, 184, 186, 190 համարների և նրբանցքի ջրամատակարարումը:
«Վլադը նշանառու-օպերատորն էր։ Աշնանն իրենց պալիգոններ էին տարել։ Ասաց` Սեյրան Օհանյանը պիտի գա։ Որպես լավ նշանառու-օպերատոր` ժամացույց էր նվիրել, բայց մեզ չէր ասել։ Զինծառայողներից մեկի հետ նվերն ուղարկել էր»,- ասում է Վլադիմիրի մայրը:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 13-ին ժամը 09.00-ից մինչև հուլիսի 14-ը ժամը 09.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը:
Գեղարքունիքի մարզի Կալավան գյուղում գործող «Թայմ Լենդ» հիմնադրամի ջանքերով այս տարվա ապրիլ հունիս ամիսների ընթացքում Կալավան է այցելել ավելի քան 400 արտասահմանցի զբոսաշրջիկ:
Նախնական դատական նիստին մասնակցում էին պատասխանող Ա. Պողոսյանը, վերջինիս ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը և սեփական դիմումի հիման վրա գործով որպես երրորդ անձ ներգրավված Արմեն Մկրտչյանը: Հայցվոր կողմը դատական նիստին ներկայացված չէր:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը հուլիսի 12-ին ընդունել է ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոցի ծրագրի՝ Սփյուռքի երիտասարդ առաջնորդների և լրագրողների դասընթացների մասնակիցներին:
Ընտանեկան բռնություններ: Ոստիկանության թեմատիկ անդրադարձը:
Աշխատանքային այցով Արցախ ժամանած ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն հուլիսի 12-ին մինչ պաշտոնական հանդիպումներն այցելել է ԼՂՀ պաշտպանության բանակի զորամասերից մեկի մարտական պահպանության դիրքեր:
Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Ղրղզստանը և Ղազախստանը միասին հայտ են ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ՝ լավաշը ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառելու համար։
Ոչ մի զինվոր իր հրամանատարին չէր ասում` սոված եմ, ծարավ եմ, միայն կռվում էինք, որ թուրքը չկարողանար մեր հողին հասնել: Չենք քնել չորս օր՝ պայքարել ենք: Առյուծ էինք դարձել, ուտելուն, քնելուն ուշադրություն չէինք դարձնում՝արյուններս եռում էր: Սա էլ հայ զինվորի առանձնահատկությունն է,-հպարտությամբ եւ կրկին թշնամու դեմ դուրս գալու ցանկությամբ` պատմում է գյումրեցի տղան:
Հուլիսի 11-ին Հայաստանում առաջին անգամ անցկացվեց Choco Fest շոկոլադի փառատոնը:
Հուլիսի 11-ին, ժամը 15.20-ի սահմաններում, Աշտարակի Եղբայրության փողոցում «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 1948 թ. ծնված Բաբկեն Սահակյանին և իր ավտոմեքենայով տեղափոխել նրան հիվանդանոց, որտեղ վերջինս ժամը 18.05-ի սահմաններում, գիտակցության չգալով, մահացել է:
Ինչպես տեղեկացրել էինք՝ հուլիսի 3-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «ԲՄՎ X-5» մակնիշի ավտոմեքենան Նոր-Գեղի-Եղվարդ ճանապարհի 3-րդ կմ-ին դուրս էր եկել երթևեկելի գոտուց և շրջվել, ինչի հետևանքով վարորդը` 1979 թ. ծնված Հարութ Հակոբյանը, տեղում մահացել էր, իսկ ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Քաղաքացի Հակոբ Հ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է ՀՀ ճանապարհային ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և խաբեության եղանակով գույքի տիրապետողին առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելու վերաբերյալ տվյալներ:
Արցախի Մեծ Շեն գյուղում մեծ թափով Մշակույթի տունն է կառուցվում: Երկհարկանի կառույցի շինարարությունը նախատեսվում է ամռան ընթացքում ավարտել ու բացումն անել:
ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը փոխնախարար Արմեն Ղուլարյանի հետ աշխատանքային այց է կատարել Ջերմուկ քաղաք, Վայոց Ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի, քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանի և պաշտոնատար այլ անձանց հետ շրջել առողջարանային քաղաքի բարեկարգվող հատվածներով և շինհրապարակներով՝ ծանոթանալով պետբյուջեի միջոցներով իրականացվող՝ Ջերմուկի շուրջ երկու կմ երկարությամբ ճեմուղու աշխատանքների ընթացքին, որն ավարտուն տեսք կստանա օգոստոսի վերջին:
«Ինքը՝ Վլադիկը, դարանակալել էր պադեզդի դռան հետևը: Ես չէի տեսել: Ես որ բարձրացա, ինքը հետևից հարձակվեց, ինձ կացինով խփեց,- պատմեց Թագուհի Մանսուրյանը՝ նշելով, որ օգնություն է խնդրել, այդ ժամանակ մայրն է փորձել օգնել իրեն, սակայն նա մորն էլ է հարվածել,- Հետո հայրս է դուրս եկել: Ու դրանից հետո շատ բաներ չեմ հիշում»:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հրավերով հուլիսի 12-ին աշխատանքային այցով Հայաստան է ժամանել ԻԻՀ վերահսկողության գլխավոր կազմակերպության նախագահ Նասեր Սերաջի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
lenta.ru-ն հաղորդում է, որ հուլիսի 11-ին Մոսկվայում ձերբակալվել է հանցավոր աշխարհում հայտնի «օրենքով գողերից» մեկը՝ Շաքրո մականունով Զախարի Կալաշովը: «Росбалт»-ի հաղորդմամբ, Շաքրո կրտսերը ձերբակալվել է «Elements« ռեստորանի սեփականատեր Ժաննա Կիմից առանձնապես խոշոր չափերի գումար շորթելու մեղադրանքով։