Ծնվել է Մարտակերտում զոհված զինծառայող Արտյոմ Վարդերեսյանի եղբայրը
Ծնվել է նախորդ տարվա մարտի 17-ին Մարտակերտում հակառակորդի կրակոցից զոհված շարքային զինծառայող Արտյոմ Վարդերեսյանի եղբայրը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեց Լոռու մարզի Կաթնաջուր գյուղի գյուղապետ Արմեն Պապոյանը: Նա տեղեկացրեց, որ փոքրիկը լույս աշխարհ է եկել «Աստղիկ» բժշկական կենտրոնում:
«Ամեն ինչ նորմալ է, մայրը նորմալ վիճակում է»,-ասաց գյուղապետը:
Ընտանիքի անդամները անհամբերությամբ սպասում են երեխայի հետ տեսակցությանը, այդ թվում՝ երկու քույրերը: Արմեն Պապոյանը նշեց, որ հայրը արտագնա աշխատանքի էր մեկնում, սակայն Արտյոմի զոհվելուց հետո դադարեցրել էր, այդ իսկ պատճառով ընտանիքի սոցիալական վիճակը բարվոք չէ: Այժմ ոչ հայրն է աշխատում, ոչ մայրը: