Բաժիններ՝

«Եթե ապրանքի անվանումը հստակ չէ, ուրեմն պետք չէ գնել». Զգուշացում սպառողներին

Մարքետոլոգ Ռուբեն Հաթյանի խոսքով՝ Հայաստանում ավելացել են թերմակնշման դեպքերը: ՀՀ սննդամթերքի անվտանգության մասին օրենքի 8-րդ գլուխը և սպառողների իրավունքների պաշտպանության օրենքի 14-րդ գլուխը սահմանում է, որ ապրանքի վրա պետք է նշված լինի մակնշում: Պետք է լիարժեք նշվեն արտադրողի կոորդինատները:

Մարքետոլոգ Ռուբեն Հաթյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց թերմակնշման մի քանի դեպք:

Ըստ նրա՝ մի դեպքում հացի մակնշման տեղում հասցեն սխալ է նշված, ինչը մոլորության մեջ կարող է գցել գնորդին: Ինչպես նաև չկա հացի արտադրության համապատասխանության հաստատում, այսինքն՝ սերտիֆիկատ չկա, որ սա իսկապես տարեկանի ալյուրի հաց է, չկա նշված՝ բնակա՞ն ներկանյութ է, թե՞ ոչ:

Նա վստահեցնում է, որ թերություն կա նաև կաթնայուղային արտադրանքներում:

«Ապրանքի անունը «Столичная боярушка» է, բայց թե ի՞նչ արտադրանք է, չի հասկացվում: Ապրանքատեսակը նշված չէ»,- ասում է նա:

Մարքետոլոգը նաև ներկայացրեց նույն արտադրանքի տեղականը. անունը՝ «Семейное» է, որը փաթեթավորմամբ մի փոքր տարբերվում է ռուսականից. «Գրված է՝ «Семейное», հայերեն ոչինչ չկա: Կարա՞գ է, սպրե՞դ է, մարգարի՞ն է, չի հասկացվում: Սա թերմակնշում է համարվում: Եթե ապրանքային անվանումը հստակ չէ, ուրեմն պետք չէ գնել»,- հորդորեց բանախոսը:

Ասուլիսի մյուս բանախոսը՝ մարքետոլոգ Սուրեն Հարությունյանը, ներկայացրեց մոնիտորինգի տվյալները: Արդյունքում՝ կասկածելի համարվող տնտեսվարող սուբյեկտներից առանձնացրել են 185 կազմակերպություն, որից, բանախոսի խոսքով, ավելի լավ մշակման ենթարկվել են 147-ը:

«Մայիսի ընթացքում նամակ գրեցինք 65 օբյեկտի և միայն մեկից ստացանք պատասխան, որն էլ արդեն փակվում է: Ներկայումս 21 օբյեկտի գործունեությունը համարվել է սնանկ»:

Անի Թորոսյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս