Հոկտեմբերի 12-ին, ժամը 18.53-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Ներքին Խոտանան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Ոստիկաններին տեսնելով՝ թմրամիջոցը նետել էր գետին և ոտքով փշրել:
Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել մեկ այլ զինծառայողի՝ Հ. Բարեյանին։ Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա,հանդիսանալով թիվ N զորամասի զինծառայող, ընդգրկված լինելով մարտական հերթապահության, զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով հրազենային վիրավորում է հասցրել շարքային Ս.Քալաշյանին, ինչից վերջինս մահացել է: Զինծառայողը կալանավորված է։
Հոկտեմբերի 11-ին, ժամը 23-ին, Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1972 թ. ծնված Միխայելի Կ.-ն:
Հոկտեմբերի 12-ին, ժամը 15.19-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարյան փողոցում՝ «ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ-ի փոստային բաժանմունքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Օրերս Տավուշի մարզի Զորական-Չարդախլու գյուղում անցկացվեց «1000 տարվա գյուղամեջ» փառատոնը: Այն հիանալի օրինակ է ցույց տալու, թե մենք գյուղական տուրիզմը զարգացնելու ինչպիսի ներուժ ունենք: Ես շատ տպավորված եմ: Մենք ունենք բազմաթիվ գյուղեր, որոնք պահպանել են ու սերունդներին փոխանցել ավանդույթները: Ահա այդ ամենը պետք է օգտագործել և ներկայացնել որպես տուրիստական արտադրանք»,-ասաց Սեդրակ Մամուլյանը:
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ծառայողական պարտականությունները կատարելու հետ կապված իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ: Առերևույթ հանցագործություն կատարած անձը ձերբակալվել է:
Ինչպես պարզվում է վերջին պատասխանից, քրեական գործը վարույթ ընդունելու օրն էլ կայացվել է այն կասեցնելու մասին որոշումը, սակայն հետաքրքիր է, որ դեռևս երկու տարի առաջ արված հարցման պատասխանում գործը կասեցնելու մասին ոչինչ նշված չէ: Ի դեպ՝ դատավարական և քննչական գործողություններ իրականացնելու, «բազմաթիվ վկաներ» հարցաքննելու վերաբերյալ հատվածը նույնությամբ կրկնված է ՀՀ Զինվորական դատախազության երկու պատասխաններում:
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը հոկտեմբերի 12-ին ընդունել է ամերիկահայ հայտնի ճարտարապետ, «Ալթուն և գործընկերներ» կազմակերպության տնօրեն Ռոն Ալթունին:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով հոկտեմբերի 12-ին մեղադրանք է առաջադրվել Վանաձոր համայնքի ավագանու անդամ Ա.Փելեշյանին՝ հոգեւոր հովիվ Ռ.Գրիգորյանին ծեծելու համար։
Մեկնած օպերատիվ խմբին 1986 թ. ծնված Արազ Գ.-ն հաղորդում է տվել, որ իր տանը հարազատները թունավորվել են գազօջախից արտանետված շմոլ գազից: Կատարվում է քննություն:
Սեպտեմբերի 24-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀ ԱԺ Հայաստան-Իսրայել բարեկամական խմբի ղեկավար Արտակ Զաքարյանի եւ Իսրայելի Պետության Կնեսետի փոխխոսնակ, Կնեսետի Իսրայել-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Թալի Պլոսկովի մասնակցությամբ մ եկնարկեցին հայ-իսրայելական համագործակցության հասարակական ֆորումի ձեւավորման աշխատանքները:
Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով հերքվել են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից հանցագործություն կատարելու հանգամանքը, ուստի որոշում է կայացվել վերջիններիս նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել՝ հանցագործության դեպքի բացակայության պատճառով:
Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Գևորգ Վաղարշակի Գևորգյանը նշանակվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազ՝ ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության ավագ դատախազի պաշտոնից։
Հոկտեմբերի 12-ին ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ` ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում, փրկարար ուժերի, Երևան քաղաքի փրկարարական, ինչպես նաև՝ Վայոց ձորի և Լոռու մարզային փրկարարական վարչություններում:
Ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում ծխախոտի օգտագործումը և դրա հետևանքով առաջացած հիվանդացության և մահացության բարձր ցուցանիշներն առողջապահական և տնտեսական լուրջ խնդիրներ են ստեղծում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաշվարկներով` աշխարhում յուրաքանչյուր 6 վայրկյանը մեկ ծխախոտի հետևանքով առաջացած հիվանդություններից մարդ է մահանում:
Հոկտեմբերի 13-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում հնարավոր է թույլ անձրև, 14-ին, 16-ի ցերեկը, 17-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 15-ին, 16-ի գիշերվա առաջին կեսին, 17-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել։
Հայաստանի Հանրապետությունում` «Երևանէքսպո» ցուցահանդեսային համալիրում հոկտեմբերի 13-ից 15-ը կանցկացվի Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը:
Հոկտեմբերի 12-ին, ժամը 10.12-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Սուրենավան գյուղի Բարեկամության փողոցի տներից մեկի բակում գայլը հոշոտել է այծեր:
Հոկտեմբերի 11-ին, ժամը 17.05-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բաբաջանյան փողոցի թիվ 140 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 10 և 5 տարեկան երկու տղայի, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` Մարինե Մելքոնյանի նախագահությամբ, այսօր արդարացրել է 16 դրվագով թմրանյութերի ապօրինի իրացման մեջ մեղադրվող Գեղամ Բակլաչևին` հանցակազմի բացակայության հիմքով:
Հոկտեմբերի 12-ին, ժամը 09.53-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի «Լիլիթ» ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին և «Ինկասացիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքները:
Նախատեսվում են պաշտոնական հանդիպումներ ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ ԺՀՄԻԳ) եւ Խոշտանգումների կանխարգելման ասոցիացիայի կողմից կազմակերպվող ԵԱՀԿ տարածաշրջանի կանխարգելման ազգային մեխանիզմների տարեկան ժողովի շրջանակում:
ՀՀ Նախագահի 2016 թվականի սեպտեմբերի 22-ի հրամանագրով Արսեն Մկրտչյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:
Ֆրանսիացի քննիչները ԴՆԹ-ի հետքեր են հայտնաբերել փարիզյան այն հյուրանոցում, որտեղ հոկտեմբերի 2-ին անհայտ անձինք ավելի քան 10 մլն եվրո գումարի թանկարժեք իրեր են գողացել Քիմ Քարդաշյանից: Այս մասին հայտնել է Europe 1 ռադիոկայանը՝ հղում անելով հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրների:
Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ տղամարդու դի կա։
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 12-13-ին և 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հոկտեմբերի 14-ի երեկոյան ժամերին Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի լեռնային շրջաններում, իսկ հոկտեմբերի 15-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: