Անկանոն ուղևորափոխադրումները վերահսկվում են օրենքով:
Բացահայտում է ոստիկանությունը. վիճաբանությունն ավարտվեց դանակահարությամբ:
«Եղոյանն ասաց՝ կրակային դիրք, առաջ, Տիկոն բարձրացավ վերեւ, կանգնելու ժամանակ Վլադիմիրին ասաց՝ աջ կողմում են, կրակի՛ր, Վլադիմիրը կրակեց, որից հետո ետ եկան: Այդ ժամանակ մենք բավականին հեռու էինք, սպասում էինք, որ իրենք ետ գային, մենք բարձրանայինք: Այդ ընթացքում հակառակորդը կրակեց Spike տիպի հակատանկային հրթիռով: Հենց ետ գալու ճանապարհին Տիգրանենց տանկը պայթեց: Չնայած ընկերներս հիմա չկան, մեզ համար իրենք անմահ են, անմահացել են իրենց գործով, որովհետեւ, իրոք, շատ մեծ բան են արել, ամբողջ գիծը իրար հետ ենք պահել: Հենց նման դեպքերում ենք ավելի գնահատում ծառայությունը, երբ գիտակցում ենք, որ պաշտպանում ենք երկիրը մեր ընկերների հետ»:
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել ՄոսկվաԵրևան ավտոբուսի վթարից տուժած ուղևորներին Բիսլանից հատուկ չվերթով Երևան տեղափոխող ինքնաթիռը։
Տուգանքներ՝ ավտոմեքենաների չնախատեսված կանգառների և կայանումների համար:
Բեսլանի մոտ ավտոբուսի վթարից տուժածների տեղափոխող ՌԴ ԱԻՆ ժամը 19.01ին օդանավը վայրէջք է կատարել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում:
Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, Վլադիկավկազի հիվանդանոցում շարունակում են մնալ չորս ՀՀ քաղաքացի:
ՌԴ Բեսլան քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժած ուղևորները հատուկ չվերթով վերադառնում են Երևան։ Նույն օդանավով Երևան է տեղափոխվում նաև վթարի հետևանքով զոհված Յուրի Պողոսյանի աճյունը։ Ինքնաթիռը օդ է բարձրացել Երևանի ժամանակով ժամը 17:50-ին:
Քաղաքացի Ռուբեն Հ.-ն հայտնել է ՀՀ արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից առերևույթ դատական ակտը դիտավորությամբ չկատարելու վերաբերյալ տվյալներ:
Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ դատավարության մասնակիցների նկատմամբ պաշտպանության միջոցների կիրառումը դեռևս լայն տարածում չունի։ Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2015թ. ՀՀ քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների վարույթում քննված 12425 քրեական գործերից դատավարության մասնակիցների նկատմամբ պաշտպանության միջոցներ են ձեռնարկվել 21 քրեական գործով՝ 49 անձի նկատմամբ կամ վարույթում քննված քրեական գործերի 0.16 տոկոսով:
Ինքնաթիռը օդ է բարձրացել Երևանի ժամանակով ժամը 17:50-ին: Վայրէջքը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում նախատեսվում է մոտ 1,5 ժամից։ Ուղևորների դիմավորումը կկատարվի «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորների ժամանման սրահում:
Գառնիկի «Զապորոժեցից» մինչև մեր օրերը: Ոստիկանները հայտնաբերեցին թանկարժեք ավտոմասերի գողերին:
Գյումրու Ալեք Մանուկյան փողոցի հատվածում, որը հայտնի է 50 ամյակի կամուրջ անունով, տեղի է ունեցել ավտովթար, որին հաջորդել է վիճաբանություն: Խոսակցությունների համաձայն՝ դեպքի վայրում հնչել են նաեւ կրակոցներ, սակայն իրավապահները հերքեցին կրակոցների մասին տեղեկությունները:
Այսօր առավոտյան Բեսլանի մոտակայքում ավտոբուսի վթարի հետեւանքով տուժած քաղաքացիներից երկուսը հորեղբոր որդիներ են: Խոսքը 40-ամյա Աղվան եւ 37-ամյա Արարատ Ալեքսանյանների մասին է: Երկու տուժածներն էլ Տավուշի մարզի Բաղանիս գյուղից են: Ալեքսանյան եղբայրները հուլիսի կեսերից մեկնել էին արտագնա աշխատանքի եւ երեկ վերադառնում էին գյուղ:
Արդարադատության առաջին դասի խորհրդական Արսեն Ռաֆիկի Արսենյանը նշանակվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ՝ ազատվելով Գեղարքունիքի մարզի դատախազի պաշտոնից: Արդարադատության առաջին դասի խորհրդական Վահե Սերգեյի Հովհաննիսյանը նշանակվել է Արմավիրի մարզի դատախազ՝ ազատվելով Արարատի մարզի դատախազի տեղակալի պաշտոնից:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի մեկնարկին շուտափույթ ապաքինում մաղթեց Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին, ով մրսածության պատճառով Հայաստան չի ժամանել և նիստին չի մասնակցում:
Գյումրի քաղաքում այսօր ժամը 14:00-ի սահմաններում տեղի է ունեցել ավտովթար՝ «ԲՄՎ» եւ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաների մասնակցությամբ, որի պատճառով վիճաբանություն է առաջացել նշված երկու ավտոմեքենաների վարորդների միջեւ։ Քննչական կոմիտեի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ նախնական տվյալներով՝ վիճաբանությունը վերածվել է խմբակային խուլիգանության, որի որոշ մասնակիցների մոտ եղել է նաեւ զենք:
TASS գործակալությունը, մանրամասներ հաղորդելով այսօր Հարավային Օսիայում՝ Բեսլանի մոտակայքում Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի մասին, հայտնում է, որ ՃՏՊ-ին զոհ է դարձել 17-ամյա մարզիկն ու նրա մարզիչը Ռոստովի մարզից։ Գործակալությունը հղում է կատարում Հյուսիսային Օսիայի ՆԳՆ-ին։
Մոտ մեկ ժամ առաջ երկկողմանի փակվել է Գյումրու Ալեք Մանուկյան փողոցը: Դեռեւս դեպքի վայրում են ոստիկանները. նախնական խոսակցություններով` այս հատվածում կրակոցներ են հնչել, ոմանք, էլ փոխանցում են, թե ավտովթար է եղել:
Հոկտեմբերի 13-ին` ժամը 14:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ ՔԿՎ օպերատիվ բաժնի և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, դատապարտյալ Վ. Մ.-ի անվամբ քաղաքացի Ս. Պ.-ի կողմից բերված հանձնուքում եղած 6 լոլիկի միջից հայտնաբերել են փաթեթավորված օվալաձև սպիտակ դեղահաբեր` ընդհանուրը 2,9 գրամ քաշով:
Ռոստովի մարզի 3 բնակիչ է զոհվել, 4-ը տուժել է Բեսլանի մոտ Մոսկվա-Երևան ավտոբուսային վթարի հետևանքով։ Այս մասին TASS-ին հայտնել են Ռոստովի մարզի նահանգապետի մամուլի ծառայությունից։
Հոկտեմբերի 14-ին ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից ուղիղ տեսակապ հաստատվեց ՌԴ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային, Հյուսիս-կովկասյան տարածաշրջանային և Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնների հետ:
Տեղում աշխատանքները կանոնակարգելու համար այսօր դեպքի վայր են մեկնել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արամ Արսենյանը, ՀՀ առողջապահության նախարարության հիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ Վարդան Վարդազարյանը և նույն նախարարության արտակարգ իրավիճակների և զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Գաբրիել Թեփելիկյանը:
իչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Գյումրու Ալեք Մանուկյան փողոցում:
Մ. Սոկոլովն ընդգծեց, որ տեղի ունեցածը լուրջ ահազանգ է և պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկվեն միջպետական ուղևորափոխադրումների անվտանգությունը բարձրացնելու ուղղությամբ։
Հոկտեմբերի 15-ի գիշերը շրջանների զգալի մասում, ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում, 17-19-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, սպասվում է անձրև: Հոկտեմբերի 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ուղևորափոխադրողը, որը այսօր առավոտյան վթարի է ենթարկվել Հյուսիսային Օսիայում, գործունեություն է ծավալել առանց ՌԴ տրանսպորտի նախարարության թույլտվության։ Այս մասին TASS-ին հայտնել են ՌԴ «Փոխադրումների կազմակերպիչ» պետական ընկերությունից։
Հրանտ Բաղդասարյանը (1949թ., վիճակը` ծանր) և Ալան Սատինյանը (1978թ., վիճակը` միջին ծանրության) բուժվում են Շտապօգնության կլինիկական հիվանդանոցում։ Վլադիկովկասի մանկական հանրապետական կլինիկական հիվանդանոցում այժմ բուժվում է 5 երեխա։ Նրանցից Դիանա Դավթյանի ( 2005թ.) վիճակը գնահատվում է միջին ծանրության, ստացել է ծնոտի վնասվածք։ Իսկ Պավել Պալուխինի (2001թ.) Ալեքսեյ Ռոսամախինի (2000թ.) Ալեքսանդր Գալատովի (2000թ.) և Անդրեյ Լազուկինի (2006թ.) վիճակը գնահատվում է ծանր։
Չափազանց հետաքրքրական էր նաև կոշիկի արտադրություն ներկայացնող կազմակերպությունների թվի մեծացման տենդենցը: Սա, կարծում եմ՝ մեր մոռացված կարևորագույն մասնագիտություններից մեկն է, որ ժամանակին մեծ տեսակարար և որակական կշիռ ուներ մեր արդյունաբերության մեջ:
Ինչպես հայտնում է ռուսական Life-ը, հոկտեմբերի 14-ին՝ Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 04:00-ի սահմաններում, Հյուսիսային Օսիայում` Բեսլան քաղաքից 6 կմ հեռավորության վրա վթարված ավտոբուսում գտնվել է 7 երեխա, որոնք վնասվածքներ են ստացել։