
Արտակարգ դեպք. Գորիսի ոստիկանապետը ծեծի է ենթարկել Սուրիկ Խաչատրյանի եղբորորդուն. news.am

Գորիսի նախկին ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանն իր տեղակալ Արարատ Բաղդագուլյանի հետ ծեծի է ենթարկել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբոր՝ Սեյրան Խաչատրյանին որդուն՝ Էդմոն Խաչատրյանին: NEWS.am-ի տեղեկություններով, դեպքը տեղի է ունեցել փետրվարի 27-ին, ոստիկանապետի աշխատասենյակում: Երիտասարդին ծեծի ենթարկելու պատճառը եղել է ոստիկանությունում աշխատող կին լեյտենանտներից մեկին հաղորդագրություն ուղարկելը:
Էդմոն Խաչատրյանին տեղափոխել են Գորիսի բժշկական կենտրոն: Գորիսի ԲԿ-ից NEWS.am-ին հայտնեցին, որ Էդմոն Խաչատրյանին առաջին բուժօգնություն են ցուցաբերել եւ դուրս են գրել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ոստիկանությունում նման ահազանգ կա եւ այս պահին հետաքննություն է ընթանում:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։