Դատախազի ցուցումով Գյումրիում սպանության գործից առանձնացված վարույթով ձերբակալվել է քաղաքացի Ա. Ե-ն` կյանքի համար վտանգավոր դրության մեջ գտնվող անձին անհրաժեշտ և ակնհայտ անհետաձգելի օգնություն ցույց չտալու և օգնություն ցույց տալու անհրաժեշտության մասին համապատասխան մարմիններին չհաղորդելու, ինչպես նաև առանձնացված ծանր հանցագործությունը պարտակելու կասկածանքով:
Վերջին 4 ամսվա ընթացքում, ՊԵԿ համակարգի օպտիմալացման արդյունքում, այլ աշխատանքի է անցել կամ աշխատանքից ազատվել 258 աշխատակից:
Հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի ուղղությամբ, իսկ մասնավորապես սահմանապահ Բաղանիսի ուղղությամբ՝ ադրբեջանական կողմը քիչ առաջ կրակոցներ է արձակել:
«Արցախում կրած կորուստները Ադրբեջանը Բաղանիսում կովերից է հանում»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ:
«Այս պահին սահմանին համամատաբար հանգիստ է, կրակոցներ գրեթե չկան»-ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
2017 թվականի փետրվարի 25-ից Երևան քաղաքի Սայաթ-Նովայի պողոտա-Տերյան փողոց, Իտալիայի-Խորենացու-Վ. Սարգսյան փողոցների խաչմերուկներում փորձնական կարգով կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ:
Որոշ ժամանակ անց կներկայացվի ադրբեջանական ագրեսիայի վկայության տեսագրություն։
Փետրվարի 25-ին, ժամը 11:19-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարմենի փողոցի տներից մեկի բնակիչը երկու օր է չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ես նման ինֆորմացիայի չեմ տիրապետում, այդ հարցը կարող եք տալ Սեյրան Օհանյանին: Նախարար Վիգեն Սարգսյանն անդրադարձավ դրան ու ասեց՝ եթե նման բան լիներ, ապա քննչական մարմինները դրա մասին կիմանան, էլ ո՞նց պիտի ասեր էդ մարդը: Եթե նման բան լինի, իհարկե, քննչական մարմինները գիտեն:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 25-ի ժամը 12:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Ադրբեջանական կողմը փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը հերթական անգամ հարձակում կատարելով Արցախի Հանրապետության առաջապահ զորքերի վրա կորուստներ է կրել և հետ շպրտվել:
Փետրվարի 16-ին, ժամը 23.20-ի սահմաններում, անհայտ անձը Երևանի Բագրատունյաց փողոցի 18-րդ շենքի 1-ին հարկում գործող դեղատանը սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է դեղատան աշխատակցի կրծքավանդակին և պատճառել կյանքին վտանգ սպառնացող ծանր վնասվածքներ։
News.am ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) որդին՝ Դավիթ Սեդրակյանը, կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից ազատման դիմում է գրել:
Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ փետրվարի 25-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը անվաշղթաների կիրառման դեպքում բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Փետրվարի 24-ին, ժամը 21:41-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Դավիթ-Բեկ փողոցի թիվ 54/1 շենքում գտնվող շինանյութի բազայում:
Օրերս նախաքննական մարմնի որոշմամբ «Համախմբում» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավորի թեկնածու Վարդան Օսկանյանի որդի Արա Օսկանյանը, որ մեղադրվում էր իր մորաքրոջ որդու ընկերոջն առևանգելու և ապօրինաբար ազատությունից զրկելու մեջ, ազատ արձակվեց՝ չհեռանալու մասին ստորագրությամբ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ փետրվարի 27-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Փետրվարի 25-ին, ժամը 00:19-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի «Մաշտոցներ» կոչվող հատվածում ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փետրվարի 25-ին, ժամը 02:36-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Երևանյան փողոց 37 շենքի դիմաց տեղի է տեղի ունեցել ՃՏՊ հրդեհի բռնկումով, կա մեկ տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փակ են Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհը, Բերդ-Ճամբարակ հատվածը և Մադինա-Վերին Գետաշեն միջհամայնքային ավտոճանապարհը: Դժվարանցանելի են Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը և Վարդենյաց լեռնանցքը: Արարատյան դաշտավայրում առկա է մառախուղ:
Ընդհանրական եկեղեցու առջև պատմության տարբեր ժամանակահատվածներում ծառացել են դավանաբանական, վարդապետական, վարչա-կազմակերպչական խնդիրներ, որոնց պատասխանները տրվել են սրբագումար տիեզերական ժողովների ընթացքում: Այդպիսի ժողովներից էր նաև 381 թվականին Թեոդոսիոս կայսեր հրամանով գումարված Կոստանդնուպոլսի Բ տիեզերաժողովը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
2017 թվականի փետրվարի 23-ին ՀՀ կառավարության կողմից ընդունվեց «Ճանապարհային ոստիկանության համակարգի բարեփոխումների հայեցակարգին հավանություն տալու և դրանից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին» որոշումը:
Օրեր առաջ ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը հայտարարել էր, որ գարունը մոտ է, փետրվարի 24‐ից Եգիպտոսից մեր երկիր կներթափանցեն տաք օդային հոսանքներ, որի հետեւանքով օդի ջերմաստիճանը Հայաստանում կբարձրանա 10‐15 աստիճանով:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում փետրվարի 24-ին` ժամը 16:15-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կիևյան փողոցի թիվ 1բ շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ազգային ժողովի ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանին օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում ընտրական իրավունքների երաշխավորումն ու արդյունավետ պաշտպանությունն ապահովելու նպատակով Պաշտպանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ:
Ապրիլյան պատերազմից հետո ՀՀ Մարտական խաչ 1-ին և 2-րդ աստիճանի շքանշաններով պարգևատրված 47 զինծառայողներ արժանացան «Հայկյան» հատուկ մրցանակի:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, բքի պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը:
2016թ-ին` ոչ մի լումա, 2017-ին` 550 միլիոն դրամ: Հրատապ ծրագիրը վերսկսվեց մեկ տարվա ընդմիջումից հետո: