
Գավառ-Երևան ավտոճանապարհին մեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ

Փետրվարի 28-ին, ժամը 04:08-ին ահազանգ է ստացվել, որ Գավառ-Երևան ավտոճանապարհի 15-րդ կմ-ի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Փրկարարներն Մ-10 ավտոճանապարհի Սևան-Մարտունի-Գետափ հատվածի 22-րդ կմ-ից արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ 2106» մակնիշի 34 QL 123 պետհամարանիշով ավտոմեքենան (1 ուղևոր):