Բաժիններ՝

Թիվ 27 երթուղու ավտոբուսում գողություն է կատարվել

Փետրվարի 27-ին, ժամը 17-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 20 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Մաշտոցի բաժին բերման են ենթարկել 1994 թ. ծնված Մաթևոս Հ.-ին:

Պարզվել է, որ նա թիվ 27 երթուղու ավտոբուսի սրահում գողացել է 1976 թ. ծնված Շաքե Ա.-ի դրամապանակը, որի մեջ եղել է գումար:

Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս