Բաժիններ՝

«Այո, կան զոհեր, ցանկացած դեպքի վերաբերյալ հետաքննություն է տեղի ունենում». Փոխնախարար

Այսօր Ազգային ժողովի հերթական նիստում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանն անդրադարձավ «Հյուսիս-Հարավ» ծրագրի վերաբերյալ հնչող քննադատություններին:

Նա այդ ծրագրի մասին խոսակցությունները որակեց՝ որպես զգացմունքային. «Ասում են՝ այդ ծրագրի վրա մսխվել են միլիարդներ: Առայսօր ծախսվել է 70 միլիոն դոլար, կառուցվել է 35 կիլոմետր ճանապարհ, բոլոր համեմատությունները ցույց են տալիս, որ միջինացված ցուցանիշով մենք չենք ծախսել որևէ ավել դոլար, ինչը ծախսվում է համանման նախագծերի վրա տարածաշրջանում և տարածաշրջանից դուրս: Ինչ վերաբերում է մոստերի խնդրին, վարկային ծրագրի շրջանակներում տնտեսված միջոցների հաշվին՝ մենք կարողացել ենք հնարավորություն ընձեռել կառուցել, վերակառուցել այդ ենթակառուցվածքները և համապատասխանեցնել առկա ճանապարհի ստանդարտներին»:

Անդրադառնալով անվտանգության կանոնների պահպանմանը՝ փոխնախարարը նշեց, որ գրեթե բոլոր վթարներում արձանագրվում են երթևեկության կանոնների խախտումներ, որոնց արդյունքում տեղի են ունենում այդ վթարները. «Այդ վերանորոգվող հատվածներից մեկ կիլոմետր առաջ Ճանապարհային ոստիկանությունը համապատասխան նշաններով զգուշացնում է դանդաղեցնել արագությունը: Մենք չենք անում որևէ նոր բան Հայաստանում: Ցանկացած զարգացած երկրում էլ կիրառվում են համանման նորմեր: Այո, կան զոհեր, ցանկացած դեպքի վերաբերյալ հետաքննություն է տեղի ունենում, և փաստն այն է, որ քաղաքացիները շատ հաճախ չեն պահպանում այդ անվտանգության հրահանգները, որոնք սահմանվում են»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս