
Երևանում 6 ժամ հոսանք չի լինի. էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն նաև Արարատի, Վայոց Ձորի, Կոտայքի մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ փետրվարի 28-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Երևան քաղաքի՝
10:00-16:00 Դավիթաշեն 5, 6 փողոցները,
11:00-17:00 Ֆրրիկի փ. 2 շենքը և հարակից հանրային բաժանորդները, Փարպեցի փ. 4, 6, 10, 12, 15-28, Մաշտոցի պող. 17, 19, 21, 23, 25, 29, 31, Պուշկինի փ. 37, 39, 41 շենքերը և հարակից հանրային բաժանորդները, Թումանյան փ. 31, 31ա, 33 շենքերը, Հին Երևանցու փ. 57, 59, 61 սեփական տները և հարակից հանրային բաժանորդները,
Արարատի մարզի՝
10:30-16:00 Ներքին Դվին և Վերին Արտաշատ գյուղերը մասնակի,
11:00-16:00 Կանաչուտ, Դեղձուտ և Այգեստան գյուղերը մասնակի,
Վայոց Ձորի մարզի՝
10:00-16:00 Կեչուտ գյուղը մասնակի,
Կոտայքի մարզի՝
10:00-11:00 Կապուտան, Զովաշեն, Հատիս, Ջրաբեր գյուղերը, Ջրաբերի ավազահանքերը և հարակից հանրային բաժանորդները: