Երեկ ժամը 13:00-ի սահմաններում, Արցախի զորամասերից մեկ պանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով մահացու վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արտակ Էդիկի Ռաֆայելյանը:
ԱԱԾ-ն «Իգլայի» գործը քննում է գերգաղտնի պայմաններում, քննության մանրամասներն անհասանելի են ոչ միայն լրագրողների, այլև իրավապահների համար: Երեկ հայտնի դարձավ, որ կալանավորվածներից մեկն Արցախյան ազատամարտի մասնակից է, Բաբայանի մարտական ընկեր Սանասար Գաբրիելյանը, ով ՌԴ-ում փայտամշակման ձեռնարկություն ունի:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը երկկողմանի բաց է մարդատար, իսկ բեռնատար ավտոմեքենաների համար՝ միակողմանի:
Հաց բերող Արթուր Սարգսյանի մահվան համար լուրջ խնդիրների առաջ է կանգնել Հատուկ քննչական ծառայության կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Էդիկ Հակոբյանը՝ գործով քննչական խմբի ղեկավարը։
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 33-րդ կմ-ին բախվել են «BMW» մակնիշի 35 FX 741 և «Shacman» մակնիշի 20 QQ 720 պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «BMW» ավտոմեքենայի ուղևորներ՝ 1989 թ. ծնված Վ. Բ.-ը և 1977 թ. ծնված Կ. Օ.-ը, տեղում զոհվել են, իսկ ուղևորներից երկուսը՝ 1989 թ. ծնված Ա. Ն.-ը և 1985 թ. ծնված Խ. Ս.-ը, տեղափոխվել են Չարենցավանի ԲԿ, որտեղից հոսպիտալացվել են Երևան քաղաքի «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
Մարտի 28-ին, ժամը 21:14-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի՝ «Չայնիի» ոլորանների հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Խարդախությամբ հափշտակված ավտոմեքենաներ. սոցկայքերում հայտարարություն տեղադրելու վտանգները:
Ինչպես բոլոր տարիքային ճգնաժամերը, այնպես էլ երեք տարեկանի ճգնաժամն ունի ժամանակավոր և անցողիկ բնույթ, եթե կա համապատասխան վերաբերմունք և համբերատարություն: Եթե ծնողները կարողանան հասկանալ, թե ինչ դրդապատճառներ ունի այս տարիքում ճգնաժամի արտահայտումը, և այդ ընթացքում ինչպես է պետք վարվել երեխայի հետ, ապա տվյալ փուլն ավելի հանգիստ և հանդուրժողաբար կընդունվի: Ծնողը պետք է հասկանա, որ երեխայի […]
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Անսպասելի «հյուրընկալություն» ավտոմեքենայում թմրանյութ օգտագործողներին:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 28-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Կապան-Քաջարան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ճանապարհը միակողմանի փակ է:
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի այսօրվա հավաքին մասնակցում էր նաև Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ, 235-րդ հոդվածների հատկանիշներով, նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական, դատաձգաբանական և դատակենսաբանական փորձաքննություններ:
Դանիել Իոաննիսյանի, նրա մոր, հոր և տատի կողմից, 2008-2014թթ. ընթացքում ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնում ստացվել են մի շարք դիմումներ: Հինգ դիմումների վերաբերյալ նախապատրաստված նյութերը արխիվացվել են և ներկա դրությամբ ՀՀ ոստիկանությունում չեն:
Առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ, կատարվում է նախաքննություն:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ:
ՕՐՕ դաշինքի նախընտրական շտաբը հայտարարություններ է տարածում, որ մարզերից իրենց ահազանգում են, թե իբր ոստիկանությունը խոչընդոտում է դաշինքի համակիրներին՝ գալու մայրաքաղաք՝ հանրահավաքի: Հայտարարում ենք, որ ՕՐՕ դաշինքի այս պնդումներն էլ չեն համապատասխանում իրականությանը:
2017 թվականի փետրվարի 23-ից Վ. Շիրխանյանը գտնվել է քաղաքացիական հիվանդանոցում՝ «Էրեբունի» ԲԿ-ում, որտեղից, ստացիոնար բուժման անհրաժեշտություն չլինելու պատճառով մարտի 3-ին դուրս է գրվել և վերջինիս նկատմամբ նշանակվել է նեղ մասնագետների հսկողություն:
Մարտի 28-ին, ժամը 15:58-ին ահազանգ է ստացվել, որ Սուրենավան-Երասխ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Այսօր «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանին նամակներ էին փոխանցում անգամ Երևանի Մարզահամերգային համալիրում՝ մարզային քարոզարշավի արդյունքներն ամփոփելուց հետո։
Փրկարարները բացել են բնակարանի դուռը, ներսում` նախամուտքում, հայտնաբերել 1928 թ. ծնված Շ. Ա.-ի դին:
Արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակվում է որոշակի պայմաններում աշխատած անձանց: Կենսաթոշակի իրավունք տվող արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների, պաշտոնների և ցուցանիշների N 1, 2, 3, 4 ցուցակները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Մարտի 31-ին՝ օրվա երկրորդ կեսին, ապրիլի 1-2-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 28-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի, Սիսիանի, Գորիսի և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Ժամը 13։50-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի մարզային քննչական վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճըն քաղաքի թիվ 4 դպրոցի մոտ գտնվող ճանապարհին, Honda մակնիշի 10 DO 500 համարանիշի ավտոմեքենայի մեջ տղամարդու դի կա։
Ակնհայտ է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 152-րդ հոդվածը, նախ՝ ոչ մի կապ չունի ինչպես հրապարակման մեջ նշված հոդվածի, այնպես էլ վերոնշյալ 114 դպրոցի և մանկապարտեզի տնօրենների կողմից իրականացրած գործողությունների հետ:
Մարտի 28-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել մարտական գործողությունների մասնակիցների և երկրապահ կամավորականների կարգավիճակի հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:
Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանն ապրիլի 2-ին կժամանի Ստամբուլ: Այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթը:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ որպես մեղադրյալ է ներգրավվել 3 անձ: