ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ստեղծված աշխատանքային խումբն ուսումնասիրում է երեկ «Իրազեկ քաղաքացիներ միավորման» կայքի կողմից հրապարակված «ՀՀԿ-ն չարաշահում է վարչական ռեսուրսը դպրոցներում ու մանկապարտեզներում. ձայնագրություններ» նյութը:
Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը միանշանակ պնդում է, որ դատախազության տարածած լուրը չի համապատասխանում իրականությանը և հանդիսանում է կամայական մեկնաբանություն:
ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված միջոցառումների արդյունքում 2017 թվականի մարտի 22-ին հայտնաբերվել է «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիրի բաղկացուցիչ մաս կազմող, ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիրի արձակման խողովակ և նույն համալիրի «9М39» տեսակի հրթիռ:
Նախօրեին Երևանի կենտրոնում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացին կողոպտել է հայ մուրացկանին:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մարտի 24-ին ցավակցագիր է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյին՝ մարտի 22-ին Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի և վիրավորների կապակցությամբ։
«Մտիր քո սենյակը ու փակիր դռներդ», այն չի ասում, թե եկեղեցում մի աղոթիր: Այլ սենյակ է կոչում միտքը, իսկ դռներ՝ զգայարանները: Նույնը Եսային էլ է ասում. «Խու՛յս տուր, ի՛մ ժողովուրդ: Գնա մտի՛ր շտեմարանները, փակիր դռները»:
Հանրապետության Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը հայկական երկու հանրապետությունների փոխգործակցության շրջանակում այսօր աշխատանքային այցով ժամանել է Արցախի Հանրապետություն:
Ոստիկանությունն ահազանգ է ստացել Էջմիածնում «ՕհանյանՐաֆֆիՕսկանյան» դաշինքի շտաբի աշխատակցին ատրճանակով սպառնալու վերաբերյալ:
ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրվել: «Արմենպրես»ի հետ զրույցում Սամվել Բաբայանի իրավապաշտպան Ավետիս Քալաշյանը նշեց, որ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի և 235.1 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
Մարտի 24-ին Կոտայքի մարզի Նոր Գեղի-Լուսակերտ ավտոճանապարհին գտնվող «Շիրինյան եղբայրներ» ՍՊԸ-ին պատկանող թթվածնի լիցքավորման կայանում տեղի ունեցած պայթյունի առնչությամբ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դ. Տոնոյանի հրամանով` «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքով և ՀՀ կառավարության 2006թ.-ի 488-Ն որոշմամբ սահմանված կարգով ստեղծվել է հանձնաժողով՝ պայթյունի պատճառները պարզելու նպատակով:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ուրբաթ Վատիկանում հանդիպել է ԵՄ երկրների առաջնորդների և եվրաինստիտուտների ղեկավարների հետ՝ Հռոմում ԵՄ հոբելյանական գագաթաժողովի նախօրեին, փոխանցում է Gazeta.ru-ն:
ՀՀ նախկին վարչապետ, պետական, քաղաքական գործիչ Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցի կապակցությամբ վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Կոմիտասի անվան պանթեոն` հարգանքի տուրք մատուցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին:
Վանաձորում կատարված սպանության հետքերով. մանրամասներ:
Պետական, քաղաքական գործիչ, նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան 10-րդ տարելիցի կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Կոմիտասի անվան պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել անվանի գործչի հիշատակին:
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մարտի 24-ին, ժամը 13.40-ին, բաժին է ներկայացել 1983 թ. ծնված Ս. Գալստյանը:
Ս. Մանուկյանը հանձնվել է Վաղարշապատի բաժնի ծառայողներին:
Ջրառատ համայնքում մարտի 14-ի միջադեպի արդյունքում տուժածներին երեկ հրավիրել էին ՀՀ քննչական կոմիտե՝ հարցաքննության:
Կառավարության վերջին նիստի ժամանակ գաղտնի պայմաններում քննարկված հարցերից մեկը եղել է ոստիկանության կողմից 8 նոր ԲՏՌ զրահափոխադրիչ մեքենաներ ձեռք բերելու հարցը:
Հիմնադիր խորհրդարանի Շիրակի մարզի մասնաճյուղի ղեկավար Արամ Հակոբյանի առողջական վիճակը սույն թվականի փետրվար ամսին կտրուկ վատացել է, և նա ուղեղի կաթվածի (ինսուլտ) նախանշաններով, (աջ վերջույթների անկառավարելիություն և խոսակցական ֆունկցիայի խանգարում) տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ ախտորոշվել է ուղեղի արյան շրջանառության խախտում:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երեկ ուշ երեկոյան 2 ամսով կալանավորել է Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին: Նրա պաշտպան Ավետիս Քալաշյանը հաստատել է լուրը։
Մարտի 25-ին, ժամը 01:46-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղում այրվում է «OPEL» մակնիշի ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը
Գյումրի-Կրասնոդար ուղղությամբ ավիատոմսի նվազագույն արժեքը կազմելու է 75 եվրո կամ մոտ 39 հազար դրամ, Կրասնոդար-Գյումրի ուղղությամբ` 60 եվրո կամ մոտ 31 հազար դրամ: Գյումրի-Դոնի-Ռոստով ուղղությամբ տոմսը կարժենա 86 եվրո կամ մոտ 44 հազար դրամ, Դոնի-Ռոստով-Գյումրի ուղղությամբ` 68 եվրո կամ մոտ 35 հազար դրամ: Գյումրի-Սամարա ուղղությամբ տոմսի արժեքը կլինի 125 եվրո կամ 65 հազար դրամ, Սամարա-Գյումրի ուղղությամբ` 100 եվրո կամ մոտ 52 հազար դրամ: Գառնիկ Պապիկյանը տեղեկացրեց, որ հետագայում այլ ուղղություններ ևս կլինեն, մասնավորապես, Սոչի, Մոսկվա և այլն:
Աղջիկների դեպքում առաջատար Մարի անունը տրվել է 163 երեխայի, չնչին տարբերությամբ հաջորդում է Մարիա անունը, որով կնքվել է 162 երեխա, 161 երեխայի էլ տրվել է Մանե անունը, որին հաջորդում են Նարեն, Մարիամը:
«Որոշեցի բանաստեղծություններ գրել, որպեսզի սիրտս մխիթարեմ ու նրա հիշատակը հավերժ վառ պահեմ: Նրա մահը ցավալի էր, մենք միշտ էլ հիշելու ենք ու ցավելու»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Ջեմմա Ավդոյանը:
Վարձակալած տունը խարդախությամբ վաճառել էին:
Հյուրանոցի մոտից բերման ենթարկված քաղաքացու ծանրոցում թմրամիջոցներ հայտնաբերվեցին:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մարտի 24-ին, ժամը 16:41-ին տեղեկություն է ստացել, որ մարտի 12-ին Լոռու մարզի Սպիտակ քաղաքի «Վարպետաց» թաղամասի Երիտասարդական փողոցի 1ին անցումի տներից մեկի բնակիչ՝ 1988 թ. ծնված Կ. Ա.-ը, որն ունի հոգեկան խանգարումներ, Վանաձոր մեկնելու նպատակով տանից դուրս է եկել և այլևս չի վերադարձել. վերջինիս որոնողական աշխատանքները վերսկսելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արարատյան Հայրապետական թեմի և Հայաստանի Աստվածաշնչային ընկերության համատեղ ջանքերով թողարկվել է ժեստերի լեզվով Աստվածաշնչի թարգմանության տեսասկավառակը:
Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին մարտի 24-ին ավտովթարի է ենթարկվել «Ելք» դաշինքի ղեկավարների մեքենան: