Բաժիններ՝

«Ինքը քո համար Գագո չի». Ծառուկյանի թիկնապահը՝ տարեց կնոջը

Այսօր «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանին նամակներ էին փոխանցում անգամ Երևանի Մարզահամերգային համալիրում՝ մարզային քարոզարշավի արդյունքներն ամփոփելուց հետո։

Ելույթից հետո, երբ Ծառուկյանի թիկնազորը նրան արագ դուրս էր տանում համալիրի դահլիճից, մի կին փորձում էր ետևից հասնել, բայց թեկնազորի անդամներից մեկը թևով օղակեց նրա գլուխը, ապա, թևատակերից բռնելով՝ ետ քաշեց։ Կինը վախեցած բղավում էր «մամա, մամա»։

«Ինքը քո համար Գագո չի»,- բղավեց մի ուրիշ թիկնապահ՝ ետ քաշելով մեկ այլ տարեց կնոջ։

«Ես ասում էի՝ Ծառուկյան Գագո»,- արդարացավ կինը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս