azatutyun.am և araratnews.am կայքերի լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ azatutyun.am կայքում հրապարակված տեսանյութը ՀՀ գլխավոր դատախազության կողմից շտապ կարգով ուղարկվել է ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանում՝ պատշաճ քրեադատավարական կարգով ստուգողական գործողություններ իրականացնելու հանձնարարությամբ:
ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների օրը` ժամը 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության օպերատիվ շտաբի «Թեժ գիծ» ծառայության հեռախոսահամարներով ստացվել է 23 ահազանգ:
34/38 ընտրատեղամասում (թիվ 12 ընտրատարածք, Սյունիք, Գորիս) նկատվել է զինծառայողների շարունակական կուտակումներ։
Հակոբ Բեգլարյանի շտաբում հարձակման է ենթարկվել «Ազատության» թղթակիցը. «Ազատություն»:
«Ո՞նց է, խո խախտումներ չկա՞ն: Նորմալ է, չէ՞, էսքան կանտրոլից հետո»,-Գյումրու 32´37 ընտրատեղամասում քվեարկելուց հետո Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը այսպես դիմեց դիտորդներին՝ հետաքրքրվելով, թե ընտրախախտումներ նկատել են:
ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների օրը` ժամը 13-ի դրությամբ, ՀՀ ոստիկանությունում գրանցվել է ենթադրյալ ընտրախախտումների հետ առնչություն ունեցող 24 հաղորդում, որոնցից 4-ը գտնվում է նյութերի նախապատրաստման շրջանում, 20-ը՝ ստուգման փուլում:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հոգեհանգստյան կարգ մատուցվեց մեկ տարի առաջ ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված զինվորների հոգու խաղաղության համար։ Արարողությունը կատարվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բի տնօրինությամբ։
Վարչապետ Կարեն Կարապետյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ներկա է գտնվել 2016 թվականի ապրիլյան պատերազմում զոհված հայորդիների հիշատակին նվիրված հոգեհանգստյան արարողությանը, որը մատուցել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբն ապրիլի 2ի ժամը 13:00ի դրությամբ ուսումնասիրել է քվեարկության ընթացքում ընտրական իրավախախտումների վերաբերյալ 729 հրապարակում, որոնցից առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ են պարունակել 75-ը:
Ժամը 13:00-ի դրությամբ Պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվել է շուրջ երկու տասնյակ ահազանգ, որոնք հիմնականում վերաբերում են ընտրատեղամասերում կուտակման, քվեարկության ընթացքի առցանց հեռարձակման խափանման, հաշմանդամություն ունեցող անձի կողմից քվերակությունը կատարելու հարմարությունների բացակայության հետ կապված հարցերին:
Ինտերակտիվ քարտեզի վրա տարբեր գույներով նշված են ընտրախախումները՝ ըստ տեսակների։
Ըստ շրջանառված տեղեկատվության՝ Գյումրիի թիվ 2 դպրոցում տեղակայված 32/34 ընտրատեղամասի դիտորդներից մեկը թույլ չի տվել տղամարդուն առանց գրանցվելու քվեարկել ուրիշի փոխարեն, անձը դանակի օգնությամբ սպառնացել է դիտորդին։
«Թող Աստված օրհնի». Գարեգին Բ-ն՝ ընտրությունների մասին:
Երևանի Ալեքսանդր Գրիբոյեդովի թիվ 41 դպրոցում տեղակայված 9/30 ընտրատեղամասում գրանցված 1897 ընտրողից այս պահի դրությամբ քվեարկել են 440-ը:
Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան դպրոցում տեղակայված 9/41 ընտրատեղամասում ժամը 12:00-ի դրությամբ գտնվող ԵԱՀԿ դիտորդները ընտրական գործընթացը դրական են գնահատում:
ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում նյութեր են ստացվել թիվ 23/02 ընտրատեղամասում կրկնակի քվեարկության փորձ կատարվելու մասին։
ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավի ընթացքում ՀՀ ոստիկանությունում գրանցվել է ընտրախախտումների և դրանց հետ առնչություն ունեցող 67 հաղորդում, որոնցից 2-ի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ:
Ավելին՝ վաղ առավոտից ԿԸՀ առանց որևէ խնդրի դիտում է առցանց հեռարձակումը։
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ստեղծել է ընտրախախտումների ահազանգերի կայք:
Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն։
ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբն ապրիլի 2-ին ժամը 10:00-ի դրությամբ ուսումնասիրել է քվեարկության ընթացքում ընտրական իրավախախտումների վերաբերյալ 320 հրապարակում, որոնցից առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ են պարունակել 13-ը:
Այսօր համացանցում զետեղված հրապարակումներից մեկի համաձայն՝ Դավիթաշենի 5/17 ընտրատեղամասում միջադեպ է եղել. կոտրել են քաղաքացու հեռախոսը:
Թիվ 31/45 տեղամասը 1938 ընտրող ունի: Տեղամասում տեղադրված է տեսախցիկ, տրամադրվել է գրանցման էլեկտրոնային 3 սարք:
Այսօր ժամը 10.18-ին Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի 28/3 ընտրատեղամասում գրանցվել է 1961 թ. ծնված, Նոր Հաճնի բնակիչ Է. Ս.-ի կողմից ԱԺ ընտրությունների մասնակցության կրկնակի գրանցման փորձ:
Սուրեն Սպանդարյանի անվան թիվ 24 հիմնական դպրոցում տեղակայված 9/18 ընտրատեղամասում այս պահի դրությամբ քվեարկել են 1638 ընտրողներից շուրջ 260-ը:
22/19 ընտրատեղամասում (թիվ 9 ընտրատարածք, Լոռու մարզ, Սպիտակ) քաղաքացին դուրս է եկել քվեախցիկից և ցույց տվել քվեարկած թերթիկը հանձնաժողովի անդամին։ Կազմվել է արձանագրություն՝ առանց քաղաքացու անուն ազգանունը նշելու։
Հոլիվուդյան աստղ Սիլվեստեր Ստալոնեն իր հիացմունքն է հայտնել Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի առնչությամբ: Ֆեյսբուքյան իր էջում դերասանը նշել է, որ ֆիլմն ունի «Օսկարի» բոլոր որակները:
Բաց քվեարկություն և ծեծկռտուք՝ 13/18 ընտրատեղամասում:
Այսօր համացանցում տեղադրված տեսանյութերից մեկի համաձայն՝ 13/18 ընտրատեղամասում միջադեպ է տեղի ունեցել, որի առնչությամբ նշված ընտրատեղամասի ընտրական հանձնաժողովի նախագահից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ վստահված անձանցից մեկը վիճաբանել է քաղաքացու հետ:
Երևանի Խուլ ու համրերի կենտրոնում տեղակայված 9/47 ընտրատեղամասում առավոտյան ժամը 10:00-ի դրությամբ քվեարկել է 80 քաղաքացի: