Առեղծվածային դեպք Կոտայքի մարզում. Honda ավտոմեքենայում հայտնաբերվել է հրազենային վնասվածքներ ստացած տղամարդու դի. shamshyan.com
Այսօր՝ մարտի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։50-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի մարզային քննչական վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճըն քաղաքի թիվ 4 դպրոցի մոտ գտնվող ճանապարհին, Honda մակնիշի 10 DO 500 համարանիշի ավտոմեքենայի մեջ տղամարդու դի կա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները նշված ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են հրազենային վնասվածքների հետևանքով մահացած 45-50 տարեկան տղամարդու դի։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։