
Հայտնաբերվել է դի

Մարտի 28-ին, ժամը 12:21-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Ա. Սեսմանուկյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 14 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը, ներսում` նախամուտքում, հայտնաբերել 1928 թ. ծնված Շ. Ա.-ի դին: