Ողբերգական վթար Երևան-Սևան ճանապարհին. հայտնի է զոհերի ինքնությունը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հրապարակել է երեկ՝ ժամը 21:16-ին Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավան քաղաքի մոտակայքում, տեղի ունեցած վթարի հետևանքով մահացած քաղաքացիների անունները։ Ըստ ԱԻՆ-ի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 33-րդ կմ-ին բախվել են «BMW» մակնիշի 35 FX 741 և «Shacman» մակնիշի 20 QQ 720 պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «BMW» ավտոմեքենայի ուղևորներ՝ 1989 թ. ծնված Վ. Բ.-ը և 1977 թ. ծնված Կ. Օ.-ը, տեղում զոհվել են, իսկ ուղևորներից երկուսը՝ 1989 թ. ծնված Ա. Ն.-ը և 1985 թ. ծնված Խ. Ս.-ը, տեղափոխվել են Չարենցավանի ԲԿ, որտեղից հոսպիտալացվել են Երևան քաղաքի «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031