Գավառում և Վեդիում ձյուն է տեղում
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 29-ի ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Դժվարանցանելի է Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը և Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքը: Գեղարքունիքի մարզի Գավառ և Արարատի մարզի Վեդի քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը երկկողմանի բաց է մարդատար, իսկ բեռնատար ավտոմեքենաների համար՝ միակողմանի:
Ճանապարհները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝
Շուշի քաղաքում և Քաշաթաղի շրջանում առկա են տեղումներ ձյան տեսքով: