«Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահվան համար լուրջ խնդիրների առաջ է արդարադատության գնդապետը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հաց բերող Արթուր Սարգսյանի մահվան համար լուրջ խնդիրների առաջ է կանգնել Հատուկ քննչական ծառայության կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Էդիկ Հակոբյանը՝ գործով քննչական խմբի ղեկավարը։

Բանն այն է, որ ԱՆ միջգերատեսչական բժշկական հանձնաժողովը, որի նախագահը Գալուստ Սահակյանի որդին է՝ Տիգրան Սահակյանը, տվել էր եզրակացություն, որ Հաց բերողի հիվանդություններն անհամատեղելի են կալանքի հետ, սակայն քննիչը, հավանաբար, վերևից եկող հանձևարարությամբ որոշել է նոր հանձնաժողով ստեղծել՝ ընդգրկելով այլ բժիշկների։ Այս հանձնաժողովն էլ եզրակացություն է տվել, թե հիվանդությունները համատեղելի են կալանքի հետ, որից հետո Արթուր Սարգսյանը կալանավորվել է երկրորդ անգամ, ՔԿՀ-ում նրա առողջական վիճակը վատացել է, սակայն նա հրաժարվել է բժշկական օգնությունից։ Հիմա քննիչին մեղադրում են հանձնաժողովի եզրակացությունը վերացնելու համար»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031