Օգոստոսի 3-ին,ժամը 22:01-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթաշեն 2-րդ փողոցի տներից մեկում հայտնաբերվել է 4 արկ:
Նախօրեին արտառոց դեպք է տեղի ունեցել Երեւանում. Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն է տեղափոխվել հղի կին՝ «12 շաբաթական հղիություն, վիժման սպառնալիք» ախտորոշմամբ։
Հ. Թամոյանը տեղեկացրեց, որ այդ դեպքերից հետո, երկու տարի առաջ երեք ընտանիք մասնավոր անձանց օգնությամբ ու աջակցությամբ եկել են Հայաստան. «Նրանք եկան, որոշ ժամանակ մնացին այստեղ, և ոչ թե Հայաստանի, այլ տեղի եզդիական միջավայրին չմերվեցին։ Ասել, թե մեր բարքերը նույնն են, ոչ։ Հեռու ապրելով մի քանի դար՝ մեր որոշ բարքեր արդեն տարբերվում են»։
Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել 2017 թվականի հունիս-հուլիս ամիսներին Արմավիրի մարզում տեղի ունեցած բնակարանային գողությունների, զենքի գործադրմամբ ավազակային հարձակման, ինչպես նաև ապօրինի հրազեն կրելու դեպքերի առթիվ քննված քրեական գործը:
Օգոստոսի 16-18-ը, ժամը 08:00-20:00-ի ընթացքում մաքրման աշխատանքներ կատարելու նպատակով ՀՀ Լոռու մարզի Արևածագ համայնքում գտնվող «ՁՈՐԱՀԷԿ» ՓԲԸ ջրամբարի պատվարը պետք է բացվի, որի հետևանքով մեծ քանակությամբ ջուր բաց կթողնվի Դեբեդ գետ՝ հանգեցնելով գետում ջրի մակարդակի մինչև 2 մետր բարձրացման:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած բողոքով քաղաքացին տեղեկացրել է, որ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը բռնագանձում է տարածել զինվորական հաշմանդամության կենսաթոշակի վրա:
Օգոստոսի 4-ից 8-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է 39…41 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Շամիրամ գյուղում տեղի ունեցած սպանությունները պատիվ չեն բերում եզդի ժողովրդին, ինչպես նաեւ խարխլում են հանրապետության անդորրը: Լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը:
Փրկարարները հեռացրել են «Լիլիթ Գևորգյան» գեղեցկության սրահում կուտակված ջուրը՝ մոտ 6 տ:
«Երիտասարդ սերունդը մեծացնելիս՝ իրենց մոտ պետք է ձևավորել այդպիսի կարծիք, որ ծխողներն անհաջողակ են»,- նկատեց նախարարը՝ հավելելով, որ տուգանքների և պատասխանատվության խստացման հարցը հայեցկարգի շրջանակներում մշակվող օրենսդրությունում կպարզվի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը օգոստոսի 4-ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
Ծաղկաձորում գտնվող խաղատներից մեկի այցելուին խարդախության մեջ են մեղադրել՝ ծեծի ենթարկել որից հետո դուրս են հրավիրել խաղատնից:
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 2-ին այցելել է Հադրութի շրջան և, շրջանի համայնքապետերի մասնակցությամբ, անցկացրել աշխատանքային խորհրդակցություն:
Հուրգադայում վիրավորված ՀՀ քաղաքացիների առողջական վիճակին Կահիրեում տեղում կծանոթանա էրեբունի բժշկական կենտրոնի Ընդհանուր և կրծքային վիրաբուժության կլինիկայի ղեկավար Արտակ Հովհաննիսյանը:
ԱՄՆ-ում մշտական բնակության և աշխատանքի իրավունքի «Գրին քարտի», անկանոն խաղարկության համակարգը հնացել է և պետք է վերանա։
Առողջական վիճակի կտրուկ վատթարացման հետեւանքով օգոստոսի 2-ին 78 տարեկան հասակում մահացել է «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը:
Հայաստանի արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ` Հուրգադայում վիրավորված հայ զբոսաշրջիկի ապաքինմանն աջակցելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարը Կահիրե է գործուղել պրոֆեսոր Ա. Հովհաննիսյանին:
«Բոլորս հասկացե՞լ ենք, որ Ջերմուկն արդեն մեգապոլիս ա»,- հարցադրում արեց վարչապետ Կարեն Կարապետյանը:
Կառավարությունը ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետության խիստ բարձրացման խնդիր է դրել:
Այսօր կառավարության նիստի սկզբում նախքան օրակարգին անցնելը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ տարերային աղետների հետևանքով վնասների խնդրին:
Օգոստոսի 2-ին, ժամը 20:02-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթաշեն 2-րդ փողոցի տներից մեկում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ:
Մասնագիտությունների պահանջարկը փոխվում է յուրաքանչյուր 5-10 տարին մեկ:
Բենզալցակայանից 100 հազար էր հափշտակել: Բայց դա դեռ ամենը չէր։
Սնկից թունավորման նախնական ախտանշաններն են աղեստամոքսային տրակտի խանգարումները՝ սրտխառնոց, փսխում, լուծ, ցավեր որովայնի շրջանում և գլխապտույտ: Դրանց ի հայտ գալուն պես անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի:
Օգոստոսի 2-ին, ժամը 20:02-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթաշեն 2-րդ փողոցի տներից մեկում տեղի է ունեցել պայթյուն:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում՝ պարզվել են Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում տեղի ունեցած շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու և ավելի անձանց սպանության դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը. մեկ անձ հետախուզվում է, ևս մեկը՝ ձերբակալվել է:
Որդեգրման ենթակա երեխաների մեծ մասը Երևանից են, որին հաջորդում է Լոռին, Շիրակը, Գեղարքունիքը: Մինչև 6 ամսական երեխաները 14-ն են, 6 ամսականից մինչև 1 տարեկան երեխաները 7-ն են, մեկ տարեկանից 6 տարեկան երեխաների թիվը` 5-ն է, 6-10 տարեկան երեխաների թիվը 9-ն է, 10-15 տարեկաններինը` 5, իսկ 15-18-ը տարեկաններինը` 3:
Շամիրամ գյուղում 4 անձի սպանության մեջ կասկածվող 50-ամյա Թելման Քալաշյանը ներգրավվել է որպես մեղադրյալ:
2017թ. հունվարի 28-ին՝ ժամը 06:30-ի սահմաններում, Երևան քաղաքի 29-ամյա բնակիչը, Երևանի բժշկական կենտրոններից մեկում ալկոհոլի ազդեցության տակ անձնական հարցերի շուրջ վիճաբանել է կնոջ հետ՝ բարձր հայհոյանքներ հնչեցրել ինչպես կնոջ, այնպես էլ բուժաշխատողների հասցեին: Տղամարդուն հանդարտեցնելու համար միջամտել է հիվանդանոցում պետական պահպանություն իրականացնող ոստիկանության աշխատակիցը, սակայն տղամարդը շարունակել է հայհոյել, դանակով սպառնացել և բռնություն է գործադրել ոստիկանության աշխատակցի նկատմամբ:
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները, համակարգելով այլ ստորաբաժանումների հետ համատեղ աշխատանքը, օպերատիվ տվյալներն իրացնելով, օգոստոսի 2-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Երևանի Օղակաձև զբոսայգում հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժնի կողմից հետախուզվող, 1987 թվականին ծնված Ահարոն Անտոնյանին, որը հուլիսի 27-ին փախուստի էր դիմել Մարտունու բաժնի ՁՊՎ-ից: