Օգոստոսի 31-ին՝ ժամը 01:48-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի մոտակա սարին ավտոմեքենան կողքի անիվներով կախվել է դեպի ձորակը, առկա է ընկնելու վտանգ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Օգոստոսի 31-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, Գորիս-Կապան ավտոճանապարհը բաց է:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ օգոստոսի 31-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
Օգոստոսի 30-ին` ժամը 21:26-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիայի և Տիչինայի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 30-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, Գորիս-Կապան ավտոճանապարհի 8-րդ կմ-ում տեղի է ունեցել է փլուզում: Ճանապարհի վերին շեպի փլուզման հետևանքով այն երկկողմանի փակվել է:
ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել ու կատարել հետևյալ գրառումը. «Ամառը, ծովը, ընտանիքն ու սերը․․․»:
Սեպտեմբերին օդի միջին ամսական ջերմաստիճանը հանրապետության տարածքի համար 130C է: Բացարձակ առավելագույն ջերմաստիճանն Արարատյան դաշտում և հարավ-արևելքում դեռևս կարող է հասնել 35…400C, նախալեռնային շրջաններում՝ 33…380C, լեռնային շրջաններում՝ 30…310C:
Դատարանն արձանագրել է, որ տուժողի միջնորդությունը և այդ կապակցությամբ ամբաստանյալի դիրքորոշումը վկայում են, որ տուժողն ու ամբաստանյալը հաշտվել են կամավոր և փոխադարձ համաձայնության արդյունքում։ Հետևաբար՝ 39-ամյա տղամարդու նկատմամբ քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, իսկ քրեական գործով վարույթը` կարճման։
Կարﬕր խաչի ﬕջազգային կոﬕտեն (ԿԽՄԿ) պատրաստ է աջակցել ԼՂ հակամարտության կողﬔրին, որպեսզի նրանք առաջադիﬔն անհայտ կորածների ճակատագրի մասին տեղեկացնելու հարցում։
ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազﬕ ղեկավար կնշանակվի Նունե Խաչատրյանը:
Եթե 2010թ. Հայաստանում առկա էր 128 դիալիզային տեղ, որից 94-ը` Երևանում, 34-ը` մարզերում, ապա 2016թ.` 167 դիալիզային տեղից 115-ը Երևանում է, 52-ը` մարզերում:
Պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության նախկին պետ Կամավոր Խաչատրյանը դիմում է ներկայացրել ավելի ցածր պաշտոնի նշանակվելու վերաբերյալ և այդ դիմումը բավարարվել է:
Ստոմատոլոգիական բժշկական օգնություն իրականացնող հաստատությունները 41-ն են՝ 226 աշխատատեղով, դեղատները՝ 43-ը՝ 155 աշխատատեղով:
Ամուսնու կողմից բռնության ենթարկված կանանց մասնաբաժինը նվազում է կնոջ կրթական մակարդակի աճին զուգընթաց՝ կազմելով 24 տոկոս՝ հիմնական կրթություն ունեցող կանանց, և 9 տոկոս՝ բարձրագույն կրթություն ունեցող կանանց շրջանում:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է հոր կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Մեղադրանք է առաջադրվել 36-ամյա տղամարդուն:
ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Ն. Թ.-ն շորթման եղանակով խոշոր չափերով կաշառք է պահանջել և ստացել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Ֆ. Հ.-ից: Նշված հանցավոր արարքի կատարման համար Հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից 29.08.2017թ.-ին որոշում է կայացվել Ն. Թ.-ին որպես մեղադրյալ ներգրավելու մասին:
Պայմանագրային զինծառայողների աշխատավարձերի բարձրացում 2017 թվականին չի ակնկալվում:
168.am-ի աղբյուրների համաձայն՝ մինչ Պետդուման կվերադառնա ամառային արձակուրդից, և հնարավոր կլինի կատարել այդ օրենսդրական փոփոխությունները, կամ այլ տարբերակով խնդրին վերջնական լուծում կտրվի հոկտեմբերին կայանալիք ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Լիսինյան փողոցում գտնվող բնակելի տներից մեկից գողության փորձ կատարած անձի ինքնությունը:
Հատկապես կարևոր է ուշադիր լինել մակնշման հետևյալ տեղեկություններին՝ տարիքային որ խմբի համար է նախատեսված տվյալ արտադրանքը, ինչ նյութից է պատրաստված, օգտագործման եղանակը։
Հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ Վիգեն Սարգսյանի թեկնածությունն առաջադրեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Խորհրդի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար ընտրվեց Գեղամ Սարգսյանը: Խորհրդում ընդգրկված են նաև ՀՀ Նախագահի օգնական Ավետիս Բերբերյանը, Տեր Մեսրոպ Քահանան, ՊՆ գլխավոր խորհրդական Սոնա Ղարիբյանը, Տավուշի հոգևոր թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը, ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Օնիկ Գասպարյանը։
SAS -ում ներկայացված են շուկայի վերջին նորույթները: Տեխնոլոգիաների սիրահար աշակերտները կհավանեն նոր 3D անիմացոն տետրերը, որոնց վրայի պատկերները դառնում են իրական, սմարթֆոնների հատուկ հավելվածի միջոցով:
Արամ Արարատյանի խոսքով, քննարկումների արդյունքում կողմերը համաձայնել են, որ հնարավորինս սեղմ ժամկետներում անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ կատարել Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության օրենսդրություններում, որոնք վերաբերում են խնդրո առարկային:
Yandex-ը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ) Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում մեկնարկում են համատեղ կրթական ծրագիր` Ծրագրավորման դպրոց Հայաստանում:
Վերոնշյալ չկարգավորվող խաչմերուկում կտեղակայվի լուսացույցային օբյեկտ և այսուհետ նշված խաչմերուկով տրանսպորտային միջոցների և հետիոտների երթևեկության հերթականությունը կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով:
Ուշագրավ է, որ քաղաքապետարանն այս ծրագրի իրականացումը վստահում է ընդամենը 1 տարեկան ընկերության։ «ՋԻ ԷՄ ԴԵՎԵԼՈՓԵՐ»-ը գրանցվել է 2016 թ. հուլիսի 27-ին։ Պետռեգիստրում որպես դրա հիմնադիր՝ գրանցված է ՀՀ քաղաքացի Մամիկոն Գինոսյանը։
Ապամոնտաժվելու է ինստիտուտի քոլեջի մասնաշենքը, որի տեղում մասնավոր ներդրումների հաշվին կառուցվելու է Սոս Սարգսյանի անվան «Համազգային» թատրոնի շենքը:
Աստանայից Երեւան թռչող ղազախստանյան SCAT ավիաընկերության օդանավը արտակարգ վայրէջք է կատարել Ակտաու քաղաքում` ուղեւորուհիներից մեկի վատ ինքնազգացողության պատճառով:
Օգոստոսի 29-ին «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում արձանագրվել է հրդեհի բռնկման երկու դեպք:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն օգոստոսի 30-ին ընդունեց Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: