Բաժիններ՝

Հայկական վարորդական վկայականների հարցով համաձայնություն է ձեռք բերվել. վարչապետի խոսնակ. armtimes.com

Ռուսաստանի տարածքում հայկական վարորդական իրավունքի վկայականների հարցով ռուսական կողմի հետ համաձայնություն է ձեռք բերվել: Այս մասին armtimes.com-ի հարցին ի պատասխան հայտնեց վարչապետ Կարեն Կարապետյանի մամուլի խոսնակ Արամ Արարատյանը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին Աստանայում տեղի ունեցած ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում անդրադարձ էր կատարվել ԵԱՏՄ անդամ երկրների վարորդական իրավունքի վկայականների փոխադարձ ճանաչման հարցին: Մինչ այդ, սակայն ՌԴ-ում օրենսդրական փոփոխություններ էր կատարվել և Հայաստանի քաղաքացիները, որոնք ՌԴ-ի տարածքում տնտեսական գործունեություն էին իրականացնում վարորդական իրավունքի վկայականով, խնդիրների էին բախվել:

«Ի կատարումն ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի սույն թվականի օգոստոսի 14-ի որոշման, օգոստոսի 18-ին Մոսկվայում կազմակերպվել է խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը և ՌԴ ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Գորովոյը: Քննարկմանը նաեւ մասնակցել են ԵԱՏՄ քարտուղարության ներկայացուցիչներ»,- մեզ տրամադրած պատասխանում նշել է վարչապետի խոսնակը:

Արամ Արարատյանի խոսքով, քննարկումների արդյունքում կողմերը համաձայնել են, որ հնարավորինս սեղմ ժամկետներում անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ կատարել Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության օրենսդրություններում, որոնք վերաբերում են խնդրո առարկային:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնազբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս