Բաժիններ՝

Աստանայից Երևան թռչող օդանավը արտակարգ վայրէջք է կատարել Ակտաուում

Աստանայից Երեւան թռչող ղազախստանյան SCAT ավիաընկերության օդանավը արտակարգ վայրէջք է կատարել Ակտաու քաղաքում` ուղեւորուհիներից մեկի վատ ինքնազգացողության պատճառով: Այդ մասին հայտնել է «Sputnik Ղազախստան» գործակալությունը՝ հղում անելով ավիաընկերության մամուլի ծառայությանը: Ըստ գործակալության տեղեկատվության, միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 30-ին ժամը մոտավորապես 14:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 12:00-ին):

Չվերթի ուղեւորուհին երկու անգամ իրեն վատ է զգացել ինքնաթիռում, որն արդեն գտնվում էր օդում, եւ օդանավի հրամանատարը որոշում է ընդունել վայրէջք կատարել Ակտաուի պահեստային օդակայանում՝ Ղազախստանի հարավ-արեւմուտքում: Ուղեւորուհուն, որի վիճակը շուտով լավացել է, զննել են բժիշկները, եւ ինքնաթիռը շարունակել է չվերթը: «SCAT ավիաընկերության ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Ակտաուում ուղեւորուհու վատ ինքնազգացողության պատճառով: Օդանավում եղել է 86 ուղեւոր, ուշացումը կազմել է 1 ժամ 40 րոպե»,-ասված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031