Վ. Մարտիրոսյանը գտնում է՝ այն, որ Հ. Հարությունյանը բաց ռեժիմով կկրի պատիժը, ժամանակավոր բան է. «Նախագահը դեկտեմբերին համաներում է անելու, Հրաչյա Հարությունյանն այդ համաներման տակ կընկնի»:
2017թ. օգոստոսի 23-ին Գյումրի քաղաքի բնակչուհուց հաղորդում է ստացվել առ այն, որ հայրը մահացել է 27.03.2013թ. և հուղարկավորվել Գյումրու թիվ 2 գերեզմանատանը գտնվող իրենց ընտանեկան գերեզմանոցում, որտեղ ինքը վերջին անգամ այցելել է 2016թ. մայիսին: 2017թ. օգոստոսի 22-ին, այցելելով ընտանեկան գերեզմանոց, պարզել է, որ այնտեղ հուղարկավորված է մեկ այլ անձ, իսկ գերեզմանի տեղում կառուցված է նոր գերեզման:
Պաշտպանության նախարարությունից կադրերին արտակարգ իրավիճակների նախարարություն տեղափոխելով՝ նախարար Դավիթ Տոնոյանն իր թիմն է ձևավորում:
«ԱԻՆ-ը պահպանում չի իրականացնում այնտեղ, ոչ էլ անվտանգությունն է ապահովում, այս պահին անվտանգությունն ապահովում է գործարանի ներկայիս ադմինիստրացիան: Անմիջական վերահսկողություն ռեզերվալների նկատմամբ իրականացնել հնարավոր չէ: Դա պետք է արվի վիզուալ: Այնտեղ չենք կարող կանգնեցնել զենքով մարդկանց, որ մթնոլորտային բարձր ջերմաստիճանի պատճառով չտաքանա, գազերը չկուտակվեն և հրդեհավտանգ չլինի: Այդ տարաները, որոնց մեջ պահպանվում են թունաքիմիկատները, հին են: Դրա համար միջոցներ են ձեռնարկվում, որպեսզի չեզոքացվի խնդիրը: Ես խոսք եմ տալիս, որ այս երկու ամսվա ընթացքում լուծումներ կտամ»,- նշեց Դավիթ Տոնոյանը:
«Պարոն Սահակյան, մասնավորեցման գործընթացը արագացնելու հետ կապված դուք խնդրել էիք և մենք մի հանձնարարական էինք ձևակերպել: Մեր գործընկերներին հնչեցրեք ձեր ակնկալիքները»,- ասաց վարչապետը:
2017թ. մայիսի 27-ին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 13:15- ի սահմաններում, Երևան քաղաքում գործող համակարգչային տեխնիկայի խանութներից մեկում ոմն Կարեն, հետագայում վճարելու պատրվակով, վերցրել է քաղաքացու «Սամսունգ» ապրանքանիշի բջջային հեռախոսը, սակայն գումարը չի վճարել և տիրացել հեռախոսին՝ պատճառելով գույքային վնաս:
Ապօրինի զննությունների ու խուզարկությունների դեմ փաստաբանների բողոքի ակցիային միացել է շուրջ 170 փաստաբան:
Փաստաբանի մասնագիտական աշխատանքն արդարադատության իրականացման գործընթացի անբաժան մասն է և ենթակա է հատուկ երաշխավորման: Փաստաբանի հանրային հեղինակությունը նրա վստահորդի իրավունքների արդյունավետ պաշտպանության կարևոր երաշխիք է և երկրում իրավապաշտպան աշխատանքի զարգացման անհրաժեշտ գրավական:
«Մի քիչ չլուսաբանված մնաց՝ 2 շաբաթ առաջ կառավարության որոշմամբ պետպատվերի վերաբաշխում էր կատարվել, և ևս 280 մլն դրամ ուղղվել էր դիալիզով հիվանդների համար: Դա նախատեսում է մոտ 11 հազար սեանս, որը պետք է օգնի 200 հիվանդի»:
«Նաիրիտ» գործարանի հրդեհի ծուխը վնասակար չի եղել մարդկանց առողջության համար, քանի որ լաքէթինոլի այրման ժամանակ առաջանում է շմոլ գազ և ջուր: Նման պարզաբանում այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին տվեց առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը՝ խոսելով «Նաիրիտում» տեղի ունեցած հրդեհի մասին։
Սեպտեմբերի 1-ից 5-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Այսօր կառավարության կողմից հավանության արժանացած հակակարկտային ցանցերի ներդրման ծրագիրը նախատեսված է խոշոր տնտեսությունների համար։ Գործադիրի նիստից հետո լրագրողների հետ զրույցում նախարար Իգնատի Առաքելյանն այգետերերին խորհուրդ տվեց միավորվել, խոշորանալ, որպեսզի կարողանան օգտվել ծրագրից։
Ըստ Սարգսյանի, երկրորդ խնդիրը կոնսոլիդացիան էր, և յոթ գործող օրենք միավորվում են այս երկու օրենքի մեջ: Երրորդը նոր քաղաքականության համար իրավական հիմքի առկայությունն է, որի մեջ մտնում է «Պատիվ ունեմ», «Ես եմ» ծրագրերի համար իրավական բազայի ձևավորումը:
Փրկարարները հայտնաբերել են լորտու տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
168.am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ դեռևս մանրամասներ չի կարող հայտնել կատարվածից: Նա միայն նշեց, որ կրակոցների արդյունքում ոչ ոք չի վիրավորվել կամ վնասվել:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից 168.am-ին տեղեկացրին, որ դիակի ինքնությունը պարզվել է։
«Պահանջում ենք «Նաիրիտի» վերագործարկում»։ Այսպիսի պահանջով այսօր կառավարության շենքի մոտ անժամկետ նստացույց են սկսել «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները։
Մայրն ու աղջկիկը երկու օր կմնան բժիշկների հսկողության տակ։
Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել Տավուշում ԵԱՀԿ դիտարկման ժամանակ: Այս մասին թվիթերի իր էջում գրել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
Տոնական միջոցառումների ընթացքում պատշաճ հասարակական կարգի ապահովման նպատակով ոստիկանության պետի հրամանով ոստիկանության ողջ անձնակազմը անցնելու է ուժեղացված ծառայության։
Ռուսաստանի Դաշնությունում դատապարտված և պատժի մնացած մասը կրելու համար հուլիսի 20-ին Հայաստան տեղափոխված Հրաչյա Հարությունյանը պատիժը կկրի բաց տիպի ռեժիմով:
Ֆրանսահայ բժիշկների միությանը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի աջակցությամբ Շիրակի մարզում իրականացրեց «Ակնոցներ Հայաստանի համար» բարեգործական, առողջապահական ծրագիրը։ Այս տարի UMAF-ի բժիշկները իրենց գործունեությունը ծավալեցին Շիրակի մարզի 32 համայնքներում: Ծրագրի առաջին փուլի շրջանակում հետազոտվել է շուրջ 6000 երեխա, 450-ի մոտ տեսողության խնդիրներ են հայտնաբերվել։
Օգոստոսի 30-ին «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում արձանագրվել է հրդեհի բռնկման երկու դեպք:
Այսօր կառավարության նիստի սկզբում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ դատական գործերի բաշխման ընթացակարգերի արդյունավետության բարձրացման և գործերի քննության տևողության կրճատման խնդրին:
Սբ Հռիփսիմե վանքի հոգեւոր սպասավորներից մեկի՝ Համբարձում աբեղա Արաբյանի մասնակցությամբ օրերս Ագաթանգեղոս 6/4 հասցեում գտնվող «ԷՄ․ԿԱ» կարաոկե ակումբում տհաճ միջադեպ է տեղի ունեցել։
ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ` ՀՀ ԱԻՆ ՓԾ օպերատիվ կառավարման և Երևանի փրկարարական վարչություններում, ինչպես նաև Կոտայքի, Գեղարքունիքի, Շիրակի, Տավուշի ու Սյունիքի հրշեջ-փրկարարական ջոկատներում:
«Առողջապահության ոլոտում իրականացվող բարեփոխումներում առանցքային է պետական պատվերի բաշխման մեխանիզմների ներդրումը`ապահովելով բժշկական ծառայությունների հասցեականության և պետական ռեսուրսների հատկացման մրցակցային և թափանցիկ մեխանիզմները»,- այսօր կառավարության նիստի սկզբում հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը:
Արտակարգ իրավիճակների նախարար դառնալով՝ Դավիթ Տոնոյանը Պաշտպանության նախարարությունից այնքան շատ կադր է բերել ԱԻՆ, որ արդեն խոսում են «զուգահեռ ՊՆ» ստեղծելու մասին:
ՊԵԿ-ում հերթական պաշտոնանկությունն է եղել՝ ազատվել է կոմիտեում աշխատող, ձեռքի հետ էլ հաշվապահություն անող Արաբկիրի հարկայինի պետի տեղակալ Հովհաննես Գոյումջյանը։