10 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված` «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արմեն Մամիկոնյանը նույն հիմնարկի օպերատիվ բաժնի գլխավոր մասնագետ Կարեն Պետրոսյանին խնդրել է իր համար քրեակատարողական հիմնարկ ներկրել արգելված իր հանդիսացող բջջային հեռախոսներ: ՔԿՀ-ի աշխատակիցն էլ, պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, ընդառաջել է դատապարտյալի խնդրանքին և հիշյալ ապօրինի գործողությունը կատարելու համար նրանից կաշառք պահանջել:
Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցող բոլոր կազմակերպությունների ղեկավարներն այս մասին տեղեկացվել են նախարության կողմից ուղարկված նամակով։
«Ռոստովում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունից հայտնում են, որ սողանքի հետևանքով տուժածների թվում հայեր և Հայաստանի քաղաքացիներ չկան»,- փոխանցեցին ՀՀ ԱԳՆ-ից:
Վ. Ղազարյանի խոսքով՝ Հայկը դպրոցում գերազանց սովորող երեխա էր. «Ուղղակի դպրոցը պրծավ, իրեն բանակ տարան, ոչ մի տեղ չհասցրեց սովորել, ինչքան գիտեմ, պետք է գար բանակից ու ուսումը շարունակեր»:
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա 2017թ. սեպտեմբերի 19 -ին, ժամը՝ 12:30-ին, «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում (հասցեն` ք. Երևան, Դ.Անհաղթի 23): Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունից: Ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ:
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության դրամաշնորհային ծրագրերի իրականացման համար հատկացված առանձնապես խոշոր չափերի գումարների հափշտակության, հափշտակությանն օժանդակելու և մի խումբ անձանց կողմից փաստաթղթի կեղծիք կատարելու գործով վարույթն իրականացնող մարմին ինքնակամ ներկայացել է հետախուզվողներից Գարիկ Չիլինգարյանը:
Հյուրերին ընդունեց ՊԱՀՀ-ի պետ, Ջ. Մարշալի կենտրոնի շրջանավարտ (1998թ.), քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը:
Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նյութեր են ստացվել առ այն, որ 2017թ. օգոստոսի 28-ին՝ ժամը 13:10-ի սահմաններում, Երևան քաղաքում գտնվող «Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերության դյուրավառ նյութերի պահեստարաններում առաջացել է հրդեհ։
Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 2-ին մայրաքաղաք Ստեփանակերտում կմասնակցի Արցախի Հանրապետության հռչակման 26-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին:
Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11:50-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, ականապայթյունային մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Հայկ Գագիկի Խաչատրյանը:
Օգոստոսի 31-ին ԼՂՀ ոստիկանության քրեական հետախուզության և ԼՂՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի ծառայողները համատեղ զննության են ենթարկվել «Լենդրովեր» ավտոմեքենան։
Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր՝ սեպտեմբերի 1-ին, ժամը 12:06-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մարտիկյան փողոցի նրբանցքի տներից մեկի մոտակայքում գտնվող ջրանցքում հայտնաբերվել է կնոջ դի։
Սեպտեմբերի 2-ից 6-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին Լևոն Ալթունյանը հանձնարարականներ է տվել տուժածի հայրենիք տեղափոխվելուց հետո կազմակերպել մասնագետների կոնսիլիում, գնահատել նրա առողջական վիճակը և զեկուցել հետագա բուժման ընթացքի մասին։
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա 2017թ. սեպտեմբերի 19 -ին, ժամը՝ 10:30-ին, «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում (հասցեն` ք. Երևան, Դ.Անհաղթի 23):
Հարցին էլ, թե ի՞նչ տարածքի կբավարարի այդ էլեկրաէներգիան՝ Գ. Բաբուրյանն այսպես պատասխանեց. «Այդտեղ կարելի է կառուցել 20 մեգավատտանոց էլեկտրակայան, ինչը բավական է Սիսիան քաղաքի և հարակից գյուղերի համար»:
Սեպտեմբերի 1-ին ընդառաջ ծաղկի շուկայում արձանագրվել է որոշ տեսակի ծաղիկների գնաճ: Ծաղկի սրահից փաստում են՝ գերբերա ծաղկի գինը շուկայում մոտ եռակի ավելացել է:
Սեպտեմբերի 1-ին, ժամը 12:06-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մարտիկյան փողոցի նրբանցքի տներից մեկի մոտակայքում գտնվող ջրանցքում դի է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Մենք նստելու ենք, շատ բաց խոսենք՝ այս կամ այլ քայլն անելով, ինչ հետևանք ենք ունենալու: Երբ համոզվենք, որ ցնցումներ չենք առաջացնելու այս ոլորտում, շատ համարձակ գնալու ենք առաջ: Սա է խնդիրը՝ ցնցումներ չլինեն, ռիսկեր ու շուկաների կորուստներ չլինեն, գյուղացուն չանհանգստացնենք, մթերողին էլ չնեղացնենք»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը:
Օրերս Արցախի առաջնագիծ էր այցելել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը:
Ուրբաթ օրը Հայաստանի ռազմական ոլորտի, տարբեր նախարարությունների, կազմակերպությունների և գերատեսչությունների ներկայացուցիչներ, որոնք Ջորջ Մարշալի անվան անվտանգության հետազոտությունների կենտրոնի շրջանավարտներ են, մասնակցեցին Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին նվիրված համաժողովին։
Գեղարքունիքի մարզի Մաքենիս գյուղի համանուն վանքի հյուսիսային մասի երկու փլվածքներն ամբողջովին վերականգնվել են ռուսաստանաբնակ մաքենիսցի Մակեդոն Ամիրզադյանի բարեգործության շնորհիվ:
Սեպտեմբերի 1-ին, ժամը 10:26-ին ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի թիվ 28 հասցեում գտնվող Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում պայթուցիկ սարք է տեղադրված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
2017թ. սեպտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի սեպտեմբերի 5-ից: Այս մասին տեղեկացնում են Սոցիալական ապահովության պետական ծառայությունից:
«Նա մասնակցում է Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի բացմանը: Մենք ամեն րոպե նրան տեղեկատվություն ենք փոխանցում: Այս պահին ոստիկանները շարունակում են աշխատել շինության ներսում»:
Օգոստոսի 29-ին «Weekend» բիլյարդանոցում պատանդ վերցված 23-ամյա աղջիկը ճանաչվել է տուժող։ Այս մասին 168.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Օգոստոսի 31-ին, Գյումրու «Շիրակ» օդանավակայանում վայրէջք է կատարել «Տարոն-Ավիա» ավիաընկերության երկրորդ օդանավը, որը կրում է «Արամ Խաչատրյան» անվանումը՝ ի պատիվ անվանի հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի։
Նախարարության աշխատողներից մի քանիսը, որոնք չցանկացան ներկայանալ, 168.am-ին հայտնեցին, որ մեկ անձ է ձերբակալվել, որը, ըստ նրանց, իրենց նախկին աշխատողներից է:
Օգոստոսի 30-ին՝ ժամը 21.00-ին, վրաերթի ենթարկված տղամարդը, հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել է:
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքից աշխատակիցների տարհանում է իրականացվել: