
Վիգեն Սարգսյանը ներկայացրել է Կամավոր Խաչատրյանի պաշտոնի իջեցման պատճառները

Պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության նախկին պետ Կամավոր Խաչատրյանը դիմում է ներկայացրել ավելի ցածր պաշտոնի նշանակվելու վերաբերյալ և այդ դիմումը բավարարվել է: Օգոստոսի 30-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Ես կայացրել եմ որոշում, որը նպատակահարմար է ﬔր արդյունավետության բարձրացման տեսակետից: Կամավոր Խաչատրյանը երկար տարիների ծառայության վաստակ ունի: Նա դիմում է ներկայացրել ավելի ցածր պաշտոնի նշանակվելու եւ հաշվի առնելով ﬕ շարք հանգամանքներ՝ ես այդ դիմումը բավարարել եմ»,-ասաց նա:
Անդրադառնալով ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկություններին, թե Կամավոր Խաչատրյանի պաշտոնից ազատումը կապված է կոռուպցիոն պատմությունների հետ, պաշտպանության նախարարը նշեց, որ կոռուպցիոն պատմություններով այլ հիﬓարկներ են զբաղվում, իսկ Պաշտպանության նախարարությունը զբաղվում է իր աշխատանքի կազմակերպմամբ:
Պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության նախկին պետ Կամավոր Խաչատրյանը նշանակվել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր վիրաբույժ: Կամավոր Խաչատրյանը նշել է, որ պաշտոնից ազատվել է իր դիմուﬕ համաձայն, քանի որ առողջական խնդիրներ է ունեցել: